Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի ընկերոջն ազատ արձակելու միջնորդությունը մերժեցին

Օգոստոս 27,2014 14:43

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը:

Պարոն Զաքարյանը նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց իր մեկ այլ պաշտպանյալի՝ Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ՝ պնդելով, որ այս դեպքում էլ դատաքննության ժամանակ չի հաստատվել մեղադրանքը եւ իր պաշտպանյալն առնչություն չունի մեղադրանքի հետ: Ըստ փաստաբանի, Տիգրան Պետրոսյանը միայն հրել է ոստիկան Արա Մարտիրոսյանին:

Պարոն Զաքարյանն ասաց, որ Տիգրանի հարազատները կարող են վճարել 2,5 մլն դրամ որպես գրավ ազատ արձակելու համար:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ միացավ գործընկերոջ միջնորդությանը եւ ասաց. «Մենք գործ ունենք քաղաքական պատվերի հետ, իսկ խափանման միջոցները այս դեպքում ամենածանրն են ընտրվել բոլոր ամբաստանյալների նկատմամբ: Ըստ էությամբ ամեն ինչ ավարտվել է բոլորը ցուցմունքները տվել են, այստեղ պատվեր է իրականացվում, որովհետև գոնե ոմանց մասով պետք է այլ վերաբերմունք լիներ»:

Դատախազ Գեւորգյանը առարկեց միջնորդությունը: Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց՝ որոշում կայացնելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031