Երկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրու, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձևավորվեցին հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ:
Քաղաքի ամենահեռավոր մասում գտնվող տնակային ավանը ձևավորվեց մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում, նախկին Լենգես ՀէԿ-ի աշխատակիցների ընտանիքների համար: Մոտ վեց տարի առաջ այն Գյումրիից անցավ Վահրամաբերդ գյուղի ենթակայությանը: Ներկայումս, այդ ավանում տասնյակ անօթևան ընտանիքներ են բնակվում, որոնց մեծ մասը չեն համարվում անմիջապես երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, այդ իսկ նպատակով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս տեսանյութ պատրաստելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով այցելեցին այդ տնակային ավան: Ներկայացվող տեսանյութը Լենգես տնակային ավանում բնակվող, հինգ միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող կնոջ ընտանիքի մասին է:
«Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություն