Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ ձկնարտադրական տնտեսությունները քայքայելով՝ ավելացնում ենք Արաքս եւ Թուրքիա գնացող ջրային պաշարները»

Օգոստոս 27,2014 13:54

«Ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների» միության նախագահ Արթուր Աթոյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, անդրադառնալով երկրում ջրային պաշարների օգտագործման վերահսկման հետ կապված խնդիրներին՝ հետաքրքրվեց. «Եթե ձկնարտադրական տնտեսություններից բաց թողնված ջրերի խնդիր կա, ի՞նչն է պատճառը, որ չենք օգտագործում դրանք ոռոգման նպատակով եւ պատճառաբանում, որ ոռոգման համար անհրաժեշտ ջրային քանակություններ չունենք»: Արթուր Աթոյանը վստահ է, որ պատճառն այն է, որ չկա ոռոգման համար ցանց, այն վնասված է եւ պետք է վերականգնել:
Արթուր Աթոյանը նշեց, որ ջրային պաշարների օգտագործման վերահսկման նպատակով փակվում են ձկնարտադրական տնտեսությունների ավելացած ջրային պաշարների հոսքերը, որոնք կազմում են 20-30 լ. «Եթե տնտեսությունն ունի 50 լիտր կամ 80 լիտր ջրօգտագործման հնարավորություն եւ 20-30 լիտրով ավելի է, այն փակում ենք, քանի որ այդ մարդը տարիներ շարունակ օգտագործել է այն եւ տվյալ ջրային պաշարի հիման վրա կառուցել իր բիզնեսը»: Պրն Աթոյանի խոսքով՝ փոքրիկ ձկնարտադրական տնտեսությունները քայքայելու միջոցով, ավելացնում են այն ջրային պաշարները, որոնք լցվում են Արաքս գետ եւ գնում Թուրքիա:

Արթուր Աթոյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում կան 80 միջին ձկնարտադրական տնտեսություններ, եւ դրանցից ընդամենը 25-30-նն են, որոնք իրենց ջրի թույլտվության չափաքանակից 20 կամ 30 լիտր ավելի ջուր են օգտագործում. «Նրանց 20-30 լիտր ջուրը կրճատելով՝ նրանց տանում ենք քայքայման, կորցնում աշխատատեղեր: Արդյունքում, ունենում ենք մի փոքր քանակության ջրային ռեսուրսների խնայողություն, որը նույնիսկ 150 տարվա ընթացքում մեր ընդերքի ջրային պայմանների համար խթանիչ ուժ չի կարող հանդիսանալ»:

Պրն Աթոյանի խոսքով՝ կան ավելի խոշոր ջրօգտագործողներ, որոնք ահռելի քանակությամբ ջուր են օգտագործում, այդ թվում նաեւ ՀԷԿ-երը, սակայն նրանց վրա չի ազդում պաշարների խնայողության հարցը. «Սակայն լիազոր մարմինները ընտրել են ձկնարտադրողներին, որպեսզի վերահսկեն ջրային պաշարները: Ինչ է՝ 20-30 լիտրը հնարավոր չի՞ վերահսկել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031