Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «Մենք պետք է «եղեռն» բառը դնենք շրջանառության մեջ»

Օգոստոս 27,2014 13:49

«Հայ-թուրքական հարաբերությունների առանցքը, որ տարիներ շարունակ գոնե հետխորհրդային շրջանում քննարկվում է, Հայոց ցեղասպանության հարցն է»,- այսօր` օգոստոսի 27-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլ դիրքորոշում ուներ հարցի վերաբերյալ` կարծում էր, որ հարցը պետք է լռության մատնել, բայց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցը բարձրացրեց, եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք հայտնի դարձավ` եթե նույնիսկ հայկական կողմը լռի, Եվրոպան եւ աշխարհը չեն լռի.
«Տարբեր մեկնաբանություններ կարելի է տալ դրան, մեկնաբանություններից մեկն այն է, որ Եվրոպան իր համար է շահարկման նյութ դարձրել, եւ եթե նույնիսկ մենք լռենք, միջազգային օրակարգից այդ խնդիրը չի հանվում»:

Քաղաքագետը համարում է, որ կան որոշակի կարծրատիպեր, որոնք իշխում են հայ ժողովրդի մոտեցումների վրա, եւ նույնիսկ ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ նա չի կարող դուրս գալ այդ ազդեցություններից: Նա նշեց, որ եղեռնը տվյալ ազգի ցեղասպանությունն է իր տարածքում, եւ հայկական կողմը պետք է առաջ տանի եղեռնի հասկացությունը.
«Այսպիսի դեպքում մենք խնդիրը կապում ենք հայրենազրկության հետ եւ խուսափում ենք այն դժվարություններից, որոնք կապված են ցեղասպանության հետ: Քանի~ տարի է սփյուռքի մեր կազմակերպություններն անընդհատ ջանում են ապացուցել կամ հասնել այն բանին, որ Միացյալ Նահանգների նախագահը «ցեղասպանություն» եզրն օգտագործի:

Միացյալ Նահանգների նախագահն երկրորդ տարին է, ինչ օգտագործում է «եղեռն» բառը, մենք պետք է համաձայնենք իր հետ, եւ արդեն «եղեռն» բառը դնենք շրջանառության մեջ՝ որպես Հայոց ցեղասպանության մի ձեւ, երբ ժողովրդին սրի են մատնում իր հայրենիքում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031