Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջնորդեցին ազատ արձակել Շանթ Հարությունյանի ընկերոջը

Օգոստոս 27,2014 13:46

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալների փաստաբանները դատարանին ներկայացրին մեղադրյալների կենսագրական բնութագրեր, պատվոգրեր, որոնք կարող են մեղմացուցիչ հանգամանք լինել պատժաչափի որոշման հարցում:

Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխել, նրա ազատ արձակել կամ գրավի կամ ստորագրությամբ՝ պնդելով, որ նրան առաջադրված մեղադրանքը ոչ նախաքննության, ոչ էլ դատաքննության ընթացքում չի ապացուցվել. «Առաջադրված մեղադրանքով իբր թե նա հրել է երկու ոստիկանի՝ Գեղամ Խաչատրյանին եւ Արա Մարտիրոսյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այդ հանգամանքները չհաստատվեցին եւ ընթացքում պարզվեց, որ որեւէ առնչություն չունեն իրեն վերագրված արարքների հետ»:

Փաստաբանի խոսքով, դատաքննության ընթացքում պարզվել է, որ Արա Մարտիրոսյանին հրողը Տիգրան Պետրոսյանն է եղել, հետեւաբար. « Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը չի կարող մեղադրանքի հիմք դառնալ, քանի որ որեւէ այլ ապացույցով չի հաստատվել այդ հանգամանքը»:

Մեղադրողը առարկեց միջնորդությունը՝ պնդելով, որ ամբաստանյալի ազատ արձակումը կարող է խոչընդոտել դատական գործընթացին, ազդել գործով այլ անձանց վրա:
Դատարանը ընդմիջում հայտարարեց որոշում կայացնելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031