«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ինչպես եւ խոստացել էին, այսօր գործարանի մոտ ցույց են արել:
Նրանք շարունակում են պահանջել ամիսներով իրենց չվճարված աշխատավարձը:
«Մեզ կառավարական մակարդակով խոստացել են աշխատավարձ տալ, Արմեն Մովսիսյանը եւ նույնիսկ վարչապետը խոստացան օգոստոսի 10-ին մեզ աշխատավարձ տալ, էդ աշխատավարձի խոստումը էսօր էլ են տալիս: Վերջին անգամ աշխատավարձ ենք ստացել 70 օր առաջ, մեզ դա չի բավարարում: Մենք սպասում ենք գործարանի ղեկավարությանը, կոնկրետ իրենց մոտ պահանջ ենք դնելու` ամբողջ աշխատավարձի պարտքերի մարում: Արմեն Մովսիսյանն եկավ, կուտը տվեց, գնաց, էլ էդ ձեւի բաներ չենք ուզում: Եթե մեր աշխատավարձի հարցը մինչեւ վերջին կոպեկը մեկ շաբաթում չլուծվի, գործարանում կամ քաղաքում ինչ-որ պատահեց՝ պատասխանատվությունն ընկնում է գործարանի տնօրինության վրա: Մենք պահանջում ենք մեր աշխատավարձը ամբողջությամբ մարել: Ուրիշ ոչ մի քայլի մենք համաձայն չենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ամոնիակի սինթեզի արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Գործարանի աշխատակիցները, սակայն, այդպես էլ չհանդիպեցին ղեկավարությանը:
Մանրամասները` տեսանյութում
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ