Մաքսային միության երկրների նախագահները, Ուկրաինայի նախագահը և Եվրամիության ներկայացուցիչները օգոստոսի 26-ին Մինսկում մինչև ուշ գիշեր քննարկել են Ուկրաինայի իրավիճակը և երկրի արևելքում խաղաղություն հաստատելու հարցը: Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակում հրադադարի ծրագիր մշակել և վերականգնել Ռուսաստան-Ուկրաինա-ԵԱՀԿ աշխատանքային խմբի կապը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդիպման ընթացում քննարկվել են տնտեսական տարաձայնությունները հարթելու միջոցները: Որոշվել է ստեղծել ՄՄ-ԵՄ-Ուկրաինա աշխատանքային խումբ, ինչպես նաև շարունակել գազային բանակցությունները:
Գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն առաջին անգամ առանձնազրույց են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ: Պուտինն այդ հանդիպումը դրական է գնահատել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ