Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Որոշել եմ էս անգամ իշխանություններին չհիշել

Օգոստոս 27,2014 13:16

Բա արժե՞ սեպտեմբերի 1-ից առաջ տրամադրությունը փչացնել՝ հիշատակելով, ասենք, սիրիահայ բժշկի նկատմամբ վերաբերմունքը եւ նրան ծեծելը Թալինում կամ հերթական «սաքուլիկի» հերթական առաջխաղացումը, Սերժ Սարգսյանի հերթական ասուլիսային իմիտացիան, կամ Գորիսում կատարած քաջագործությունների համար ոչ անհայտ Սուրիկ Խաչատրյանին ու նրա ազգականին մեդալավորելը… Սրանք վաղուց զարմանալի չեն:

Այ, զարմանալի կլիներ, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը իր ասուլիսային իմիտացիայի ժամանակ խոստովաներ, որ արտագաղթը, այո, արդեն ազգային անվտանգության խնդիր է դարձել, եւ ոչ թե ունկնդիրներին ուղարկեր վիճակագրական ծառայություն…
Դե վիճծառայությանը պետք է հավատալ… Ըստ նրանց վիճակագրության՝ մենք երջանիկ ենք ապրում, սակայն չգիտենք այդ մասին, որովհետեւ ի տարբերություն բարի, ոչ հիշաչար, ներող Սերժ Սարգսյանի, մենք բոլորս չար ենք, նախանձոտ, քինախնդիր, լավը չենք տեսնում, «Հայլուրին» (կամ ոնց է դա հիմա կոչվում) ու վիճակագրությանը չենք հավատում:

Ահա, էս ամենին չեմ անդրադառնալու հերթական «Մեսրոպագրում»…
Իսկ թե ինչին եմ անդրադառնալու, կիմանաք՝ կարդալով վաղվա տպագիր «Առավոտը»:

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. SIRUSH says:

    Միակ ճշմարտախոս լրագրող, անհամբեր սպասում եմ վաղվա «Առավոտին»

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031