Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գյուղացին չի կարողանում ազատվել սելիտրա օգտագործելու կարծրատիպից

Օգոստոս 27,2014 13:00

Օրգանական պարարտանյութերով դժվար է մտնել հայկական շուկա ոչ այն պատճառով, որ դրանք թանկ արժեն, այլեւ, հայ գյուղացու կարծրատիպը թույլ չի տալիս ազոտական պարարտանյութերը` սելիտրան եւ այն, փոխարինել կենսահումուսով:

Այսօր «Տեսակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին «ՕՌՎԱԿՕ» հայ-նորվեգական համատեղ ձեռնարկության գործադիր տնօրեն Լուսինե Նալբանդյանը եւ «ՀՈՍԹ» ընկերության գլխավոր տնօրեն Տուրլիֆ Ուգլանդը:

Հայաստանում օրգանական պարարտանյութի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունների պատասխանատուները գտնում են, որ մեր երկրում, ի տարբերություն Չինաստանի, որտեղ, հողերը գերհագեցած են քիմիական պարարտանյութերով, գյուղատնտեսները մեծ ներուժ ունեն այս պարարտանյութերն օգտագործել եւ բարձր բերքատվություն ստանալ:

Տուրլիֆ Ուգլանդը վստահեցրեց, որ եթե մեր գյուղացին օգտագործի օրգանական այդ պարարտանյութերը, ապա 30-50 տոկոս ավելի բերքատվության աճ կունենա: Այսօր շատ գյուղացիական տնտեսությունների մոտ ցածր բերքատվությունն, ըստ նորվեգացի մասնագետի, պայմանավորված է ոչ ճիշտ պարարտանյութ օգտագործելով: Մինչդեռ օրգանական պարարտանյութերը նպաստում են, որպեսզի հողի որակը լավանա, աճեցված բերքն էկոլոգիապես մաքուր լինի եւ բարձր որակ ունենա:

Լուսինե Նալբանդյանի խոսքերով, օրգանական պարարտանյութերի համատարած կիրառումը կնպաստի, որպեսզի նվազեցվեն ագրոքիմիկատների օգտագործման հետ կապված վտանգները մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար:
Օրգանական պարարտանյութերը ստացվում են սննդի թափոններից, անձեւորդերից եւ այլ միկրոօրգանիզմներից:

Մասնագետների ներկայացմամբ, ճիշտ է Հայաստանն ու Նորվեգիան գրեթե նույն բնակլիմայական պայմաններն ունեն եւ կենսածին պարարտանյութերի օգտագործումը մեծ արդյունքներ կապահովի, սակայն Նորվեգիայի հողատարածքներում անհամեմատ քիչ են օգտագործվել քիմիական պարարտանյութերը:

Օրգանական պարարտանյութերը ներկայումս օգտագործվում են մեր երկրի մի քանի սահմանամերձ համայնքներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031