Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 26-ին հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մտնել առանց վիզայի, հայտնում է «Նովոստի-Գռուզիա»-ն:
Ցուցակում առկա 94 երկրների մեջ է նաև Հայաստանը: Նախկինում առանց վիզային ռեժիմ սահմանված էր 118 երկրների համար: Նոր ցուցակ կազմելու անհրաժեշտությունը ստեղծվել է ԱԳՆ-ի մշակած միգրացիոն նոր կանոնակարգ օրենքի պատճառով:
Առանց վիզայի ռեժիմ է սահմանվել ԱՊՀ երկրների, եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և այն երկրների, որոնք Վրաստանի համար համարվում են «կարևոր գործընկերներ և որոնց հետ կնքվել է երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր»: Այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են 1,5 տարվա ընթացքում 90 օր գտնվել Վրաստանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ