«Լավ կառավարեք երկիրը: Արի քո գործը դու արա: Մեր իշխանությունը մտածում է` սրանցից 50 հազար դուրս եկող չի: Ի՞նչ կապ ունի դա: Դու քո գործը արա, քո քաղաքացիներին նորմալ պահի, արժանապատիվ եկամուտ ստեղծի: Եթե դու էդ ամենն անես ու հասարակությունը հակված կլինի փողոց դուրս գալու` կասենք էս ինչ անշնորհակալ հասարակություն է: Տա Աստված, որ դուրս չգան»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում արձագանքելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին, վրդովվեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Լեռնիկ Ալեքսանյանն իր խոսքում կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր քառյակի մոտ չի տեսնում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս:
«Այո, եթե ընդդիմությունն իր խնդիրները ձեւակերպի ոնց որ դուք եք ասում`լավ աշխատեք, իշխանության մեջ կան մարդիկ, որ լավ պաշտոնյա չեն եւ այլն: Բայց եթե խնդիրը միայն եւ ամեն գնով իշխանափոխությունն է…»,- հակադարձեց Լեռնիկ Ալեքսանյանը` հավելելով. «Ինձ համար էլ շատ անսպասելի, հասարակությունը շատ ավելի ճիշտ արձագանքեց վերջին սահմանային դեպքերին, քան քաղաքական ուժերը, նույնիսկ իշխանական: Բոլորը գնացին հասարակության ետեւից: Եթե ընդդիմությունը ճիշտ ձեւակերպի իր խնդիրները եւ կարողանա հասարակությանը տանել իր ետեւից…»:
«Իշխանությունն էդ ժամանակ 365 օրով կարճատեւ հանգստանում էր»,- հեգնեց Վարդան Բոստանջյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ