Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մարկարով. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրական լուծում կստանա». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 27,2014 11:15

Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ

-Հայտնի է, որ Մաքսային միությունում որոշումները, այդ թվում եւ նոր անդամների ընդունման, կայացվում են կոնսենսուսով, ու եթե ՄՄ անդամ որեւէ երկիր դեմ է մեկ այլ երկրի անդամակցմանը, պարզապես դրան դեմ է քվեարկում: Ուրեմն ինչպե՞ս հասկանալ մեզանում հաճախ հնչող այն միտքը, թե Հայաստանի անդամակցմանը դեմ են ՄՄ անդամ որոշ պետություններ: Չէ՞ որ այդ դեպքում հարցի քննարկումը միանգամից կփակվեր:

-Երբ ասվում է, թե կան Հայաստանի անդամակցմանը դեմ ՄՄ երկրներ, նկատի է առնվում Ղազախստանին ու նրա նախագահ Նազարբաեւի ադրբեջանահաճո պահվածքը: Այսինքն՝ սա բացասական ազդանշաններից մեկն է: Նազարբաեւը, ընթերցելով Ալիեւի նամակը, ցույց տվեց Ղազախստանի որոշակի տնտեսական կախվածությունը Ադրբեջանից:

Բայց, սրանով հանդերձ, ամեն ինչ չէ, որ որոշվում է միայն տնտեսական շահերով, պակաս կարեւոր չէ նաեւ քաղաքական բաղադրիչը: Իհարկե, ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, բայց կգտնե՞ք այնպիսի տնտեսական միություններ, որոնք ամբողջությամբ զերծ են քաղաքականությունից: Իհարկե՝ ոչ: Հետեւաբար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը կարեւորվում է հենց քաղաքական բաղադրիչի գոյությամբ:

Սակայն նազաբարեւյան պահվածքի հետ մեկտեղ հիշենք Ղազախստանի ԱԳ նախարարի թվիթերյան հայտարարությունը, ուր ասվում էր, որ մինչեւ հոկտեմբեր Հայաստանը կարող է դառնալ ԵՏՄ անդամ:

-Ի դեպ, Սերժ Սարգսյանը եւս, անդրադառնալով այդ խնդրին, ասել է. «Այնպես չէ, որ Մաքսային միության անդամները չեն ցանկանում մեր անդամակցությունը: Եթե չցանկանային, ապա ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա»:

-Իհարկե, ամեն ինչ ասված է: Այո, եթե չցանկանային, ուրեմն ամբողջ գործընթացը տեղի չէր ունենա, ու ժամանակին հստակ կասվեր, որ ձեր բոլոր ցանկությունները, փորձերը՝ դառնալ ԵՏՄ անդամ, անիմաստ են: Բայց չէ՞ որ նման բան չի ասվել, հակառակը, գործընթաց է սկսվել, եւ մենք կողմերից ստանում ենք դրական ազդանշանները, ինչն էլ մեզ թույլ է տալիս եզրահանգելու, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրական լուծում կստանա:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031