Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտա՞նգ է պաղպաղակը. «Ժողովուրդ»

Օգոստոս 27,2014 11:09

Մեր քաղաքացիներից շատերը թերահավատորեն են վերաբերվում երեւանյան փողոցներում վաճառվող պաղպաղակի թարմությանը։ Որքանո՞վ է որակյալ եւ անվտանգ վաճառվող պաղպաղակը։ Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանի հետ:

– «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար զանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր մտավախություն ունեն կապված երեւանյան փողոցներում վաճառվող պաղպաղակի թարմության հետ։

– Փողոցում վաճառվող պաղպաղակը դա փողոցային առեւտուր է, որը մեր վերահսկողության դաշտում չէ։ Իսկ իտալական եւ ֆրանսիական պաղպաղակները, որոնք նույնպես վաճառվում են նաեւ փողոցում, դրանք ներմուծված են։ Մեր կողմից պահանջվում է պարտադիր ստուգել դրանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերը։ Իսկ այն երկիրը, որը ռիսկային է համարվում, այդտեղից ներմուծված պաղպաղակը ենթարկվում է նաեւ լաբորատոր փորձաքննության։

Ի դեպ, Հայաստան պաղպաղակ է ներմուծվում Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից։ Այս տարի մոտ մեկ ամիս առաջ առաջին անգամ նաեւ ՌԴ-ից է պաղպաղակ ներկրվել։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031