Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական թանկարժեք մեքենաները փչանում են. «Ժողովուրդ»

Օգոստոս 27,2014 11:01

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայրենի Ազգային ժողովն ու ՀՀ նախագահի աշխատակազմը պետական բյուջեից գումար չեն խնայում իրենց մեքենաների նորոգման համար: Բանն այն է, որ միայն օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի աշխատակազմը մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման համար 4 անգամ դիմել է «մասնագետների»։

Իսկ ահա ՀՀ ԱԺ-ն մեքենաների եւ սարքավորումների մեկանգամյա ընթացիկ նորոգման համար ծախսել է 2 միլիոն 300 հազար դրամ։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է օգտվել հիմնականում «Կարկոմավտո» սերվիսի ծառայություններից։ Նշենք, որ այդ ընկերությունը «Արմենիա Լադա» անվամբ հիմնադրել էր Ռաֆայել Շահմուրադյանը։ Նրա սպանությունից հետո ընկերությունը, որն այժմ անվանափոխվել եւ կոչվում է «Կարկոմավտո», ղեկավարում են նրա երկու որդիները՝ Կարեն եւ Աշոտ Շահմուրադյանները։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աշխատակազմին, ապա այստեղ հիմնականում օգտվել են «Տոյոտա Երեւան» ընկերության ծառայություններից, որի սեփականատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմը մեկ անգամ էլ օգտվել է «Եվրովագեն» ընկերության ծառայությունից, որի սեփականատերը Մանվել Դարբինյանն է:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031