Սեպտեմբերի 8-9 պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Այս մասին դեռեւս օգոստոսի 19-ին հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Արդեն մի քանի օր է, սոցիալական ցանցերում տարբեր առաջարկներ են հնչում՝ բողոքի ակցիաներ կազմակերպել Մեդվեդեւի այցին ընդառաջ։
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որը ակցիայի կազմակերպիչներից մեկն է՝ ասաց, որ նման մտահղացում ունեն, իսկ ցանկությունն էլ շատ մեծ է այդ օրը բողոքի ցույց անցկացնելու. «Ցանկությունը շատ մեծ է, որ սեպտեմբերի 9-ին նմանատիպ ակցիա կազմակերպենք։ Եթե խոչընդոտներ չլինեն, անպայման կձեռնարկենք։ Ակցիայի նպատակն է մեր ձայնը բարձրացնենք ընդդեմ ռուսական չարիքի կայսրության»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում