Մայրաքաղաքի բակերի կահավորանքի բաղկացուցիչ մաս են կազմում բակային խաղերը և մարզասարքերի հավաքածուները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի տարեսկզբից մինչ օրս արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր: Եվս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին: Սկզբունքը հետևյալն է` համապատասխան տարածքներում դրանք կտեղադրվեն բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց ու պատշաճ տեսքի բերելուց հետո, որպեսզի բակային խաղերը ամբողջացնեն տարածքի ընդհանուր կահավորումը: Սակայն հիմնական նպատակը փոքրիկ երևանցիների, իսկ մարզասարքերի պարագայում՝ նաև բակերի մյուս բնակիչների ակտիվ հանգիստն ապահովելն է:
Երևանի քաղաքապետարան