Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսենսուս՝ մինուս Դաշնակցությո՞ւն. «Հրապարակ»

Օգոստոս 27,2014 10:47

ՀԱԿ-ը հայտարարել է, որ Հայաստանին սահմանադրական բարեփոխումներ պետք չեն, եւ առհասարակ հրաժարվել է մասնակցել ՍԴ բարեփոխումների հետ կապված որեւէ բովանդակային քննարկման։ ՀԱԿ-ի պարագայում նույնպես ամեն ինչ պարզ է։ Սրանք արդեն այսօրվանից են Գագիկ Ծառուկյանին տեսնում միասնական թեկնածուի դերում, իսկ իրենց՝ նրա նազիր-վեզիրի։

Առաջարկվող փոփոխություններին դեմ է նաեւ «Ժառանգությունը»։ Ով գոնե մի քիչ ճանաչում է այս կուսակցության առաջնորդին, կհաստատի, որ նա տակավին թույլ հույսեր է փայփայում, որ քառյակի ընտրությունը, գուցե, կանգ առնի իր թեկնածության վրա՝ հաշվի առնելով նախորդ նախագահական ընտրություններում հավաքած տոկոսները։
Ինչ վերաբերում է տարաբախտ ՕԵԿ-ին, ապա կարելի է ասել, որ այդ կուսակցությունը Ագրարային համալսարանի հետ գարաժի վեճն ավարտելուց հետո միայն ժամանակ կունենա զբաղվել քաղաքականությամբ։ Չի բացառվում, որ ՕԵԿ-ն ակտիվորեն ներգրավվի քննարկումներին՝ սպասարկելու համար իշխանության շահերը։ Պարզապես դեռ ժամանակ է պետք, որ այդ շահերը վերջնականապես հստակեցվեն։

«Դեմ»-երի շարքը գլխավորում է Սերժ Սարգսյանը, ով, համաձայն չլինելով փոփոխություններին, անձամբ է առաջարկել երկրի կառավարման կարգի փոփոխությունը։ Ինչպե՞ս հասկանալ նրա այս կեցվածքը՝ չէ, չեմ ուզում, դրեք գրպա՞նս։ Սա ի՞նչ ձեւ է, երբ, փոխանակ կարեւորելու սեփական առաջարկդ, հայտարարում ես, թե ինքդ էլ չես ուզում, որ փոփոխություններն ընդունվեն։ Այդ դեպքում ինչպե՞ս ես հասարակ մարդուն համոզելու, որ գնա եւ «այո» ասի այդ փոփոխություններին։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ միայն Դաշնակցությունն է հստակ կողմ արտահայտվում սահմանադրական փոփոխություններին։ ՀՅԴ-ն պատրաստ է մասնակցելու բոլոր քննարկումներին եւ այն կարծիքին է, որ սահմանադրական փոփոխությունները պետք են եւ պետք են առաջին հերթին երկրի կառավարման ձեւի փոփոխության առումով։
Բայց ՀՅԴ-ն ո՞ւմ հետ քննարկի հարցը, երբ մեկի մտքին իշխանությունը պահելն է, մյուսի մտքին՝ թագավոր դառնալը, երրորդը մտածում է այդ թագավորի մոտ նազիր աշխատել, չորրորդը նոստալգիկ տենդի մեջ է, հինգերորդը՝ գարաժի կռիվների…

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031