Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական համակարգի երկարակեցության գրավականը. «Ժամանակ»

Օգոստոս 27,2014 10:33

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն կատարել ոչ իշխանական քառյակի 12 կետերից և ոչ մեկը, ու այլևս անիմաստ է կառավարության հրաժարականի հարց բարձրացնել, պետք է բարձրացնել ամբողջական իշխանափոխության հարց: Ասել է թե` պետք է բարձրացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

Իրապես, առնվազն ծիծաղելի և անհեթեթ կլինի, եթե ոչ իշխանական քառյակը աշնանը նորից բարձրացնի կառավարության փոփոխության հարց: Բայց Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցի բարձրացումն էլ իսկական փորձություն է լինելու քառյակի համար, որն ամեն գնով առ այսօր խուսափել է այդ հարցից: Այստեղ գլխավոր խոչընդոտը ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, առնվազն հայտարարությունների մակարդակում: ՀԱԿԿ-ն ու «Ժառանգությունը» գոնե չեն խորշում բացահայտ և բարձրաձայն ասել, որ Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում: Իհարկե, հարկ է արձանագրել ի սկզբանե, որ նման հայտարարություններն, ըստ էության, դեռ ոչինչ են, որովհետև Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջող ուժերը մինչև վերջ առիթներ չեն փնտրի ինքնարդարացման և ԲՀԿ-ի պոչից կպած մնալու համար:

Վերջին հաշվով, ոչ իշխանական քառյակում թելադրում է ԲՀԿ-ն, և սրանով ամեն ինչ ասված է՝ եթե Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջող ուժը շարունակում է մնալ ԲՀԿ-ի հետ միևնույն քառյակում, ապա առնվազն քանի դեռ ԲՀԿ-ն չի հայտարարել Սարգսյանի հրաժարական պահանջելու մասին, արժեք չունեն նաև այդ մյուս ուժերի հայտարարությունները: Իսկ ԲՀԿ-ն դեռ չի հայտարարել նման պահանջի կամ մոտեցման մասին: Ավելին` ԲՀԿ-ն նույնիսկ խուսափում է խոսել առկա իրավիճակի համար Սերժ Սարգսյանի ուղղակի պատասխանատվության մասին:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031