Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Հակոբյան. «Այլ հարց է, որ այդ սեղան նստելը չազդի մարդկանց քաղաքական կեցվածքի վրա». «Հրապարակ»

Օգոստոս 27,2014 10:20

Հատված Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցազրույցից:

– Պարբերաբար քննադատում են «Ժառանգություն» խմբակցության
գործունեությունը, անդամներին, որ խմբակցության պատգամավորները,
այդ թվում՝ Դուք, շատ սերտ կապերի մեջ եք իշխանականների հետ, աջ ու ձախ «պաչ-պռոշտիներ», իրար հետ քեֆեր, գործուղումներ ու միջոցառումներ, եւ այս ամենը կասկածի տակ է դնում ձեր՝ ընդդիմադիր լինելու հանգամանքը։

– Սա ճաշակի հարց Է, գիտե՞ք։ Ես շատ լավ հետեւում եմ, թե ով ինչ է ասում, եւ այն բոլոր թերթերը, թերթուկները, կայքերը, որոնք գտնվում են իշխանության տրամադրության տակ, դրանք են բոլորը դրա մասին գրում, եւ
իշխանությունը վճարում է, որպեսզի այդպիսի անհեթեթ լուրեր տարածեն։ Մեզ մոտ խնդիր չկա։ Մենք չենք գտնում, որ Հայաստանում կա մեկը, ով մեզ թշնամի է, այո, երբ մենք գնում ենք միջազգային կառույցներ կամ սահմանային դիրքեր, մենք չենք գտնում, որ թշնամու հետ ենք գնացել, մենք գտնում ենք, որ հայ մարդու հետ ենք գնացել՝ մեկ կոնկրետ խնդրով։ Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, թե ոնց կարելի է գնալ, Հանրապետականի հետ նստել-քննարկել ինչ-որ հարց, նա դիլետանտ, պոլիտիկանտ կամ ինչ-որ մեկով վարձատրված մարդ է։

– Ձեր խմբակցությունից Թեւան Պողոսյանը, օրինակ… ՀՀԿ-ական պատգամավորների մի շրջանակ կա, որոնց հետ միշտ գործուղումների է մեկնում, նրանց գրեթե բոլոր նախաձեռնություններին մասնակցում է եւ այլն։

– Ես այդ կարծիքին չեմ, ես բավականին ժամանակ քաղաքականության մեջ եմ եւ հասկանում եմ, թե պրոֆեսիոնալ քաղաքական գործչի չափանիշը որը պետք է լինի։ Այս նստաշրջանում մենք ներկայացնելու ենք շուրջ երկու տասնյակի հասնող օրենքի նախագծեր, որոնց մի զգալի մասը Թեւան Պողոսյանն է ներկայացնում։ Բացի այդ, նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է եւ շատ լավ կարողանում է անձամբ նպաստել պետության վարկանիշի բարձրացմանը։ Դրա համար, ասենք, որ մեկը մեկին բարեւեց, կամ մի բաժակ իրար հետ բան խմեցին, ու էստեղ ասենք՝ ոնց թե ընդդիմությունը պետք է բարեւի, դա չտեսություն է, այլ հարց է, որ այդ բարեւը, այդ սեղան նստելը չազդի մարդկանց քաղաքական կեցվածքի վրա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031