Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետադարձ կապի մասին

Օգոստոս 27,2014 10:01

Առաջ թերթերում կային նամակների բաժիններ: Խմբագրության հասցեով գալիս էին ամիսը մի քանի տասնյակ նամակներ (թղթային), որտեղ ընթերցողները համաձայնում էին հրապարակումների հետ, վիճում էին, առաջարկում էին: Այդ նամակներում կային, իհարկե, «ազգը փրկելու» ծրագրեր կամ հավերժական շարժիչ աշխատեցնելու առաջարկներ, բայց կային նաեւ ռացիոնալ դատողություններ, եւ լրատվամիջոցները պարտադիր հաշվի էին առնում այդ կարծիքները:

Մենք աշխատում ենք ընթերցողների համար, եւ ինչպես առաջ, այդպես էլ հիմա մեզ համար կարեւոր է նրանց տեսակետը, հետադարձ կապն ապահովելը: Այժմ, համացանցի դարում, դա ավելի հեշտ է արվում. ընթերցողը թե՛ սոցիալական ցանցերում եւ թե՛ քո կայքում կարող է անմիջապես գրել իր մեկնաբանությունը: Բնական է, որ բացասական կարծիքներն ավելի շատ են, քան դրականները. նրանք, ովքեր համաձայն են քեզ հետ, ավելի քիչ հավես կունենան մեկնաբանություն գրելու, քան նրանք, ովքեր քո տեսակետը չեն կիսում: Բայց միեւնույն է՝ դա հետադարձ կապի գործուն մեխանիզմ է, որը պետք է պահպանել եւ զարգացնել:

Իսկ ո՞ւմ համար է աշխատում երկրի, քաղաքի կամ գյուղի ադմինիստրացիան: Եթե նա իսկապես ադմինիստրացիա է եւ ոչ թե իշխանություն՝ «ի վերուստ» իշխելու իրավասություններով օժտված մարդկանց խումբ, ապա տրամաբանական է ենթադրել, որ նա աշխատում է քաղաքացիների համար: Ի դեպ, minister բառը լատիներենից թարգամած նշանակում է «ծառա», ոչ թե «նախարար»:

Ինչպե՞ս ադմինիստրացիան (այն, ինչ մենք «իշխանություն» ենք անվանում) պիտի զգա՝ ճի՞շտ է ծառայում, թե՞ սխալ: Դարձյալ հետադարձ կապի միջոցով: Բնականանաբար, այդ կապի գլխավոր ձեւը ընտրություններն են՝ մեխանիզմ, որը Հայաստանում գոյություն չունի 1995 թվականից ի վեր: Կան նաեւ այլ մեխանիզմներ՝ օրինակ, հասարակական կարծիքի հարցումներ կամ նույն լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը: Բայց այստեղ էլ մենք, մեղմ ասած, խնդիրներ ունենք:

Օրինակ, լրատվամիջոցները մի քանի օր առաջ գրեցին Թալինի հիվանդանոցում որպես սրտաբան աշխատող սիրիահայ Բողոս Աղոյանի ծեծի մասին, որն, ըստ որոշ հրապարակումների, իրականացրել են Թալինի քաղաքապետի բարեկամները: Ադմինիստրացիայի համապատասխան օղակներն արձագանքեցի՞ն այդ հանցագործությանը:

Կամ եւս մի արտառոց դեպք. վերջերս տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր նշանակվեց նույն բուհի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը (ՀՀԿ), որը ժամականին «փողոցային ոճով» խոչընդոտում էր լրագրողների աշխատանքին (բնականաբար, իր ռեկտոր Կորյուն Աթոյանի «հմուտ ղեկավարությամբ»):

Ադմինիստրացիան եւ Սեւակի հարազատ կուսակցությունը չգիտե՞ն, տեղյակ չե՞ն այդ նշանակման արձագանքներից: Տեղյակ են, եւ, ինձ թվում է, պրոռեկտոր են նշանակում՝ ցույց տալու համար, որ այդ արձագանքների վրա թքած ունեն:

Ուրեմն, հետադարձ կապը մեզանում գործում է, բայց՝ ճիշտ հակառակ մեխանիզմով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Երբ Լևոն -Վազգեն իշխանությունը զրկվեց ժողովրդի վստահությունից,նրանք էլ սկսեցին սաքուլիկների ծառայություններից օգտվել.այիսինք ասում էին,- սաքուլիկ, ապահովի մեզ այսքան ձայն,մենք քեզ կտանք օպերայի շենքը, դու այնտեղ ռեստորան կկառուցես:Սաքուլիկը պարտաճանաչ կատարում էր իր գործը,իսկ խոստացողները նրան խաբում էին,քանի որ հասկանում էին,որ նման բան անել չի կարելի:Կորցնելով հավատը թե ժողովրդի մոտ, թե սաքուլիկների մոտ,Լևոնի իշխանությունը մնաց տկլոր և անպաշտպան,ինչն էլ տարավ այդ իշխանությանը քայքայման և պառակտմա ճանապարհով:Ռոբերտ Քոչարյանից սկսված քաղաքականությունը փոխվեց: Քոչարյանը հասկանում էր,որ չի կարելի համ ժողովրդին խաբել համ սաքուլիկներին:Ժողովրդին չխաբելը դա շատ թանկ հաճույք էր և նա իրեն դա չէր կարող թույլատրել դրա համար որոշում կայացվեց չխաբել սաքուլիկներին:Հայաստանի հանրապետության սաքուլիկները իրենց պաշտպանված և գնհատված են զգում` ապահովելով իշխանության թիկունքը:

  2. Hakob says:

    27 августа на здании Московского Дома Книги был вывешен баннер с изображением ряда российских деятелей культуры. В частности, на плакате ясно различимы лица Андрея Макаревича, Дианы Арбениной, Виктора Шендеровича, Дмитрия Быкова и Людмилы Улицкой. Организатором акции выступил «Главплакат» – сетевое издание, позиционирующее себя как «иллюстрированный дайджест основных событий в России и в мире». Как сообщили организаторы, полотно посвящено «участникам российской «пятой колонны». Им устроители акции задают вопрос: «На их шиши живете?».
    Շատ շուտով այս նույն հարցը տրվելու է նաև մեր 5-երրորդ շարասյանը:

  3. Լավատես says:

    Չգիտեմ, ինձ դուր են ուրիշ ազգերի Բախն ու Բեթհովենը, բայց նույնքան, ինչքան հարեւանի աննման սիրունության կինը, եւ ինչպես ասում են՝ տիրոջ աչքը լուս, ի՞նձ ինչ։ Կարճ ասած, թարգը տանք ուրիշներին օրինակ բերելով, մեր մեջ մեզ համար պակաս Բախ ու Բեթհովեն չկա, մեր կանայք մեզ համար ամենալավն են ու միակն են, եկեք մտածենք, ինչպես դրածո կառավարությունը փոխենք մեր ընտրածով։

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Երբեմն, երբ ես կարդում եմ այս բաժնի մեկնաբանությունները, ես սկսում տարակուսել՝ դրանք ի՞մ հոդվածներին են վերաբերում

    • alexander says:

      Կարծում եմ`մեկնաբանությունները այս դեպքում անուղղակիրոն ցույց են ալիս, որ խմբագրականը կամ ակնհայտ ճշմարտոըթւոյուններ է ասում, կամ ել դրա նյութը շատ քչերին է հետաքրքրում; Խմբագրի համար լավ “լակմուսի թուղթ’ է` ընթերցողի տրամադրությունները պարզելու համար;

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Կա նաեւ երրրորդ տարբերակը՝ խարտոցի էֆֆեկտը: Մարդը տառապում է սեւեռուն գաղափարներով, եւ անկախ հոդվածի թեմայից, շտապում է դրանք հրապարակել:

  5. Ruben says:

    Ինչ որ բարձրաստիճան քաղաքական գործիչ նշել է, որ իր տարածքում վարունգը (խըյարը) հակառակ (թարս) է աճում:
    Միգուցե պետք է անել հակառակը, որ ստացվի ճիշտը:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Ռուբեն, կաէծում եմ այդ բարձրաստճան գործիչին «քաղաքական» ածականը ավելացնելը մի փոքր ճոխություն է, թերեվս նա քաղաքական ասպարեզում հակառակ(թարս) աճած վարունգ (խիար) է…

  6. Մարդ says:

    “հետադարձ կապը մեզանում գործում է, բայց՝ ճիշտ հակառակ մեխանիզմով”

    Ուզում եք ասել որ Նյուտոնի 3-րդ օրենքը հակռակ էֆեկտ է տալիս համալսարանի ադմինիստրացիայում ? (:(:(:(:
    Պատճառը պարզ է , ուժերի ուղղություններն են սխալ ընտրված….

    • Hakob M. says:

      Շատ տեղին, Ժամանակին համահունչ, կարելի է ասել ´Առավոտ” – ի համար նույնիսկ շատ ուշացած հոդված է…
      Քանի որ մեր պետական գործիչները, որոնք հինականում “մութ ճանապարհներով” են հայտնվել երկրի կառավարման լծակներին ու անընդհատ հայտարարում են որ Հայաստանը ժողովրդավար պետություն է,այսինքն իշխանությունը ընտրվում ու ձեվավորվում է հենց հասարակության ցանկություններով ու պատկանում է ժողովրդին, ապա ինքստինքյան մարդկանց հետ առնչվելու, նրանց պահանջներին, հոգսերին իրազեկ լինելու, իրենց աշխատանքի արդյունքների գնահատականներն պիտի որ արտացոլվեն հենց “ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ” անհրաժեշտությամբ: Որոնք պիտի իրականացվեն նամակագրական, լրատվամիջոցների, եվ որ ամենակարեվորն է սոցիալական պարբերաբար հարցումների արդյունքներում…
      Իսկ ի՞նչ եք կարծում պատահական է, որ “Հտադարձ Կապ” ունեցող, ընդիմադիր լրատվակամիջոցներում հաճախ մեկաբանություներ գրողները գործող իշխանություններին պիտակավորում են ՈՉ հարգալից բառակապակցություններով, անվանելով նրանց` “ԳՈՂԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՎԱՐՉԱՐԱՐՆԵՐ”: Ըստ իս դա արդյունք է նրա, որ ժողովրդավարությունից շեղված “ԽՈՒԺԱՆ” գործելակերպով, նրանք Իրականում առհամարում են ժողովրդին ու թքած ունենան նրանց հոգսերի ու արձագանքների վրա…
      Հնարավո՞ր է, որ ընթերցողներից որեվէ մեկը նշի իշխանական լրատվամիջոցներից թեկուզ մեկին, որը ունի իր տպագրված նյութերի տակը մարդկանց հակառակ կարծիքները տեղադրելու թույլտվություն … Էլ չենք խոսում, կրթության, գիտության, Գործազրկության, Դատաիրավական, Ոստիկանության եվ այլ առցքային նշանակություն ունեցող համակարգերի սոց. հարցումների գնահատման ու հրապարակումների անհրաժեշտությունների մասին…
      Բացի Պետ. վարչության օֆիցիալ տեղեկություններից յուրաքանչյուր անհատ ուզում է իմանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում իրեն շուրջն, ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում երկրում վարչախմբի կողմից իրականացվող բախտավորոշիչ խնդիրներին…
      Օրինակ ես կուզեի իմանալ, թե մեր երկրի գործող “նախագահ” ս. սարգսյանի գործունեությանը ժողովրդի քանի տոկոսն է հավանություն տալիս…
      Մտածելու տեղիք է տալիս, Ինչու՞ նման հարցադրումներ , ինչպես անում են աշխարհի բոլոր դեմոկրատական երկրներում, մեզ մոտ Չեն իրականացվում….

  7. Մարիամ says:

    Ձեր և այլ թերթերի լրագրողների համար կարևոր է ընթերցողի հետ կապը, քանի որ վերջին հաշվով ընթերցողներից է կախված թերթի գոյատևման հարցը: Եթե հոդվածները X թերթում հետաքրքիր չեն ընթերցողի համար, վերջինս չի պատրաստվում թերթն ընթերցել, առավել ևս դրա համար վճարել:

    Իսկ այ իշխանական շատ օղակների գոյատևման և ֆինանսների վրա բնակչությունն էական ազդեցություն չունի: Պատգամավոր կամ նախարար ՛՛ծառայի՛՛ համար նա քաղաքացու վերադասն է և օգտված է արտոնություններով, և բոլորիս հայտնի պատճառներով նրա պաշտոնի լինել կամ չլինելը բոլորովին կախված չէ քաղաքացուց: Հետևաբար և նա բառացիորեն թքած ունի, թե իր մասին ինչ է կարծում հասարակությունը, քանի դեռ նրա ՛՛հոպարը՛՛ իր մեջքին կանգնած է:

    • Hakob M. says:

      Ցավոք պիտի խոստովանել, որ ներկա իրավիճակների Հայաստանում, առանց դրամաշնորհների (grant – ների), միայն իրենց կողմից թողարկված թերթի կամ ամսագրերի տպաքանակի իրացման հաշվին, ՈՉ մի լրատվամիջոց Չի կարող ֆինասական ինքնածախսածածկմամբ գոյատեվել…
      Ու ափսոսանքով ասել, որ բացի իշխանություններին գովերգող լրատվամիջոցներից, որոնց էլ հենց իշխանություններն են ֆինանսավորում, մնացած դեպքերում բոլորը, չնչին բացառություններով, եթե իրոք իրականում դրանք կան, սնվում են մեր երկիրը կործանման տանող, Սորոսյան ջհուդական կամ արտասահմանյան այլ երկրների grant -ային ֆոնդերց… եթե կան սրան հակառակ պնդումներ, ապա խնդրում եմ փատարկված արձագանքել ու մեր ժողովրդին ուրախացնել…

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Հարգանի է արժանի ցանկացած տեսակետ, նույնիսկ այպիիսին, որը պարունակում է ռասիստական երանգներով հերյուրանքներ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031