«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր Թումո կենտրոնի դիմաց հնդիկ գործիչ Գանդիի կյանքի ու գործունեության մասին պատմող ֆիլմը դիտեցին:
Սա այն ֆիլմն էր, որի դիտումը շաբաթներ առաջ կենտրոնի աշխատակիցները արգելել էին դիտել:
Ֆիլմի ընտրությունը նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը պատահական չի համարում.«Ֆիլմը քարոզում է ոչ բռնի պայքար, որը միտված է երկրի բարեկեցությանը, ինքնիշխանությանը: Համարում ենք, որ այս թեման ակտուալ է նաեւ Հայաստանում»:
Նրա խոսքով, ֆիլմի ցուցադրության հարցում այս անգամ իրենք ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով աշնանը նախատեսված կենսաթոշակային կուտակային օրենքի դեմ նոր պայքարի նախաձեռնությանը, ասաց.«Եթե հասարակությունն իր բողոքի ձայնը բարձրացնի այս խայտառակ օրենքի դեմ, կլինենք առաջին գծում: Պատրաստ ենք նորից սկսել բողոքի ակցիաները, լայնամասշտաբ պայքարը, եթե հասարակության կողմից լինեն ազդակներ: Ես, որպես անհատ, բավարարված չեմ օրենքի փոփոխություններից, որովհետեւ օրենքը խայտառակ դրույթներ է պարունակում, որը ոչ մի կերպ չի բխում քաղաքացու շահերից: Բացի դա շարունակվում են ճնշումները մասնավոր հատվածի աշխատողների վրա, որտեղ իշխանությունն ունի լծակներ, ճնշում են աշխատակիցներին՝ ստիպելով անցնել կուտակային համակարգին»:
Ինչ վերաբերում է օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե այլեւս չեն անդրադառնալու կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքին, Արսեն Մանուկյանն ասաց. «Երբ պայքարը նոր էինք սկսում ու խոսում էինք հակասահմանադրականության մասին, այդ բառը որոշ ՀՀԿ-ականների մոտ ծիծաղ էր առաջացնում եւ այն ժամանակ տպավորություն կար, թե չեն պատրաստվում ինչ-որ բան փոխել: Բայց ժամանակը ցույց տվեց, որ երբ պայքարում ես, ամեն ինչ էլ փոխում ես: Այնպես որ, այդ խոսքերը չպետք է դոգմա ընդունել: Այս օրենքում կան բազմաթիվ թերություններ, եւ իշխանությունները պետք է առաջ քայլ անեն, որ դրանք շտկեն: Եթե հասարակությունը դեմ լինի ու նույն կերպ բողոքի ակցիաներ լինեն, ստիպված են լինելու փոխել, բայց եթե ընդունեն օրենքն այս ձեւով, ապա դժվար թե իշխանությունների կողմից որպես բարի կամքի դրսեւորում շտկվեն այդ թերությունները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արփինե Սիմոնյան, իսկ երբևէ եղել է՞ որ դու “կողմ” լինես 🙂