Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային զգուշացրել է, որ եթե վավերացվի Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագիրը, ապա իրենք ստիպված պատասխան քայլեր կձեռնարկեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը նշել է, որ Ուկրաինան կարող է զրկվել միլիարդավոր եվրոներից, եթե հրաժարվի ԱՊՀ ընդհանուր տեխնիկական նորմերից և հարմարվի ԵՄ չափանիշներին:
«ԱՊՀ ընդհանուր տեխնիկական նորմերից հրաժարվելը և ԵՄ չափանիշներին հարմարվելն Ուկրաինայի միլիարդավոր եվրոներ կարժենա», – ասել է Պուտինը օգոստոսի 25-ին Մինսկում տեղի ունեցող Մաքսային միության երկրների ղեկավարների, Ուկրաինայի նախագահի և Եվրոմիության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա, ՄՄ երկրների հետ կվերանան գործընկերային կապերը արդյունաբերության, ֆինանսների, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում:
Կարդացեք նաև
Այս պահին Մինսկում Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն փակ դռների հետևում բանակցում է ՄՄ երկրների նախագահների և ԵՄ ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկից արդեն մոտ 4 ժամ է անցել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ