«Որոշ անձինք արդեն կալանավորված են, քննություն է ընթանում: Քննության ավարտից հետո կխոսեմ», Երեւանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն մաքրություն» ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ հափշտակված 300 միլիոն դրամի չարաշահումների մասին ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ կեղծ հավաքարարների անվան տակ ընկերությունը տարիներով աշխատավարձեր է դուրս գրել:
Մեր հարցին, թե ինչով եք բացատրում գործած կեղծ հավաքարարների մեխանիզմի մասին ձեր` տարիներ շարունակ տեղյակ չլինելը, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ոչ թե տեղյակ չենք եղել արտահայտությունն ենք անում, այլ 5 տարվա մասին խոսքը չի գնում: Քննությունը կպարզի, թե քանի տարվա մասին է խոսքը: Այդ կազմակերպությունը ոչ թե քաղաքապետարանի ենթակայության տակ է եղել ի սկզբանե, այլ Կենտրոն թաղային համայնքի ժամանակ են աշխատանքներն իրականացրել… Սպասում եմ իրավապահների վերջնական արդյունքին, նյութին ամբողջությամբ ծանոթ չեմ, քննության ընթացքին ծանոթ չեմ: Քննությունը կավարտվի՝ իմ կարծիքը կասեմ: Նման քայլերը իմ կողմից դատապարտվում են, եւ մյուս սանմաքրման հիմնարկները խիստ հսկողության տակ ենք պահում »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ