Անկախ Հայաստանի առայժմ միակ օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանն իսկապես անակնկալի էր եկել իրեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Ոսկե մեդալով» պարգեւատրելու որոշումից:
Հայաստանի մարզական կյանքում ունեցած անգնահատելի ծառայության այս գնահատականը ստանալուց հետո լեգենդար մարզիկն Aravot.am-ին ասաց. «Իրոք, անակնկալ էր ինձ համար: Պատրաստ չէի եւ շատ հուզված եմ: Հայաստանում, որի մարզական հեղինակության համար ես շատ քրտինք եմ թափել, 1996 թվականին Ատլանտայում օլիմպիական ոսկին նվաճելուց հետո, երբ վերադարձա, այսպիսի ընդունելություն չէր եղել: Առաջին անգամ է, որ նախարարն ինձ պաշտոնապես ընդունում է ու… այսպիսի անակնկալ մատուցում: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր այս միտքը հղացել են ու որոշել, որ պետք է գնահատել մեր բոլոր լավ մարզիկներին, սկսած օլիմպիական չեմպիոնից ու մրցանակակիրներից, վերջացրած աշխարհի ու Եվրոպայի առաջնություններով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ