«Աերոֆլոտ» ընկերությունը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ սկանդալիստ ադրբեջանցին չվերթից չի հեռացվել, քանի որ հայկական կողմը մերժել է ընդունել աղմկարարին:
Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղարությունից հաղորդել են, որ Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը օգոստոսի 26-ին՝ 05:20-ին, Երեւանի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել, որի պատճառը ուղեւորներից մեկի՝ թմրանյութային հարբածության վիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացու ոչ ադեկվատ վարքագիծն է եղել:
«Հայաստանի տարածքում այդ ուղեւորին իջեցնելու տեղական իշխանությունների կտրականապես մերժման կապակցությամբ որոշում է ընդունվել շարունակել թռիչքն այդ ուղեւորի հետ՝ շարժունակությունը սահմանափակող լրացուցիչ միջոցառումների օգտագործմամբ (ձեռնաշղթաներ)», – նշվում է «Աերոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական մեկնաբանությունում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում