Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունեց Անկախ Հայաստանի միակ օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանին, որն արդեն երկար տարիներ բնակվում է Բուլղարիայում, իսկ վերջին շրջանում այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է:
«Այսօր մեր լեգենդար ըմբիշին անակնկալ ենք պատրաստել: Մարզաշխարհի եւ իմ անունից նրան շնորհում ենք Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալը: Այս պարգեւը վաղուց պիտի գտած լիներ տիրոջը, բայց ինչ-ինչ պատճառներով դա ուշացել է: Բայց, ավելի լավ է ուշ, քան` երբեք», – ասաց նախարարը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ