Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան ինթերնեյշնլը» կոծկում է շրջակա միջավայրի հասցվող վնասները (Տեսանյութ)

Օգոստոս 26,2014 16:55

Երեկ Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ հանրային լսումներ են եղել, որի մասին այսօր «Էկոլուր» ակումբում խոսեցին բնապահպանները:

Ամուլսարի հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը, որը «Գեոթիմ» ընկերության 100% բաժնետերն է, շահագործման նոր նախագիծ պետք է ներկայացներ, ընդ որում, նոր նախագիծը, գոնե բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վստահեցմամբ, պետք է լիներ անվնաս շրջակա միջավայրի համար:
Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ է փոխվել այս նոր նախագծում, արդյոք, ինչպես խոստացվում էր, փա՞կ է շահագործվելու հանքը: Բնապահպան Ինգա Զառաֆյանն ասաց, որ հանքը բաց շահագործման է լինելու, բացի այս՝ նախագծում ներկայացված չեն իրական ռիսկերը, հանրությանն ընդհանուր ինչ որ բան է ներկայացվում, այսինքն` ճիշտ չեն ներկայացնում մարդկանց, թե ինչ ռիսկերի են ենթարկելու հանքի բաց շահագործման, ցիանային ֆաբրիկայի կառուցման ու շահագործման դեպքում:

Տիկին Զառաֆյանի խոսքերով` «Եվ ցիանային արտադրությունն է մնում, եւ բաց հանքը, այս դեպքում դու չես կարող խուսափել վտանգներից: Մեզ անհանգստացնում է, որ 400 էջանոց ռիսկերի մեջ հնարավոր չէ գտնել իսկական ռիսկերը»: Այսինքն, ըստ Ինգա Զառաֆյանի, նախագծում ընդամենը գրված է` արտանետումների դեպքում`պինդ մասնիկներ, անօրգանական փոշի. «Մասնագետներն ասում են Ամուլսարի դեպքում 1-ին կարգի վնասակար նյութեր կան, սա բավական է, ընկերությունը լռում է սրա մասին, հանրությանը չի ներկայացնում»:

Մանրամասն`  տեսանյութում

 

Բնապահպան Լեւոն Գալստյանն էլ ասաց, որ ինչ ծրագիր էլ գրվի, միեւնույն է, Հայաստանում չկա մի մասնագետ, որ ասի Ամուլսարի հանքի շահագործումը կարող է լինել տնտեսապես շահավետ ու անվնաս շրջակա միջավայրի համար:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործողը բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունն է, որի առավել խոշոր բաժնետերերն են` Միջազգային ֆինանսական կորպորացիան (Համաշխարհային բանկի խումբ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Նյումոնթ» լեռնահանքային կորպորացիան (ոսկու արդյունահանման ծավալով աշխարհում երկրորդ ընկերությունը):

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031