Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ատենախոսության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած ՀՀԿ-ական Սեւակ Խաչատրյանի նոր պաշտոնը պարգեւատրում չի համարում:
«Իմ պաշտպանությունը խոչընդոտելու համար այդ գործընկերը հայտարարությամբ հենց հաջորդ օրը հանդես եկավ, իսկ ինչ մնում է պրոռեկտոր դառնալուն, դա տնտեսական համալսարանի ղեկավարության որոշումն է եւ դրա հետ կապ չունի ոչ Երեւանի քաղաքապետը, ոչ էլ Երեւանի քաղաքապետարանը»,- Aravot.am-ին ասաց Տարոն Մարգարյանը:
Մեր հարցին, իսկ ՀՀԿ-ն կապ չունի՞, նա կրկնեց. «Դա ամբողջությամբ տնտեսագիտական համալսարանի լիազորություններն են ու իրենք են որոշում` ըստ պաշտոնների ով որտեղ պետք է աշխատի»:
Հիշեցնենք, որ Սեւակ Խաչատրյանը օրեր առաջ նշանակվեց ԵՊՏՀ պրոռեկտոր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ