«Մի բան հաստատ է՝ մենք կորցնում ենք հայրենիքը, եւ մենք դուրս ենք եկել պայքարի ճանապարհ»,- այսօր՝ օգոստոսի 26-ին, Արմավիր քաղաքում տեղի ունեցած «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության առաջին համագումարի ընթացքում հայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
Նա նշեց, որ դաշինքի դռները բաց են, եւ ովքեր ցանկանում են օգնել իրենց՝ կարող են միանալ, եւ իրենց հետ համաձայն են նաեւ կոնկրետ քաղաքական ուժեր, եւ պայքարում են նրա համար, որպեսզի երկիրը տրվի ժողովրդին.
«Պետք է պայքարենք, մեր ձեռքով վերցնենք իշխանությունը եւ տանք ժողովրդին: Եվ սա է մեր խնդիրը: Որ օրը, երբ մենք կկանգնենք ոտքի՝ այդ օրը առանց կռվի, առանց արյուն թափելու իշխանությունը կվերցնենք, կտանք ժողովրդին: Իսկ եթե մի օր մեկը փորձի մեր դեմ զենք հանի, ապա այդ զենքով իրեն կխփենք: Եթե դառնանք մի հոգի, մի մարմին, մենք կհաղթենք»:
Գնդապետ Սամվել Հովսեփյանն իր ելույթում նշեց, որ իրենք առաջին հերթին ուզում էին պատմությունը ճիշտ գրել: Այդ իսկ պատճառով քառասուներկու հրամանատարներով իրենք փորձում են գրել պատմության տարեգիրը.
«Գտել ենք մի ճիշտ մեխանիզմ՝ ինչպես պատմությունը դնենք տեղը, որովհետեւ մեր զինվորը վետերանը պետք է տարբերվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Տարեգիրը չեն գրում, տարեգիրքն են գրում…