Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները գտնում են՝ Ամուլսարի հանքը ոչ մի նորմալ երկրում չէր շահագործվի (Տեսանյութ)

Օգոստոս 26,2014 16:02

Երեկ Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում հանրային լսումներ են տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ. հանրային քննարկումներին ներկա են եղել համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, «Էկոլուր» ակումբի ղեկավար Ինգա Զառաֆյանն ու բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրող Թեհմինե Ենոքյանը: Բնապահպաների ներկայացմամբ` հանքի շահագործմամբ վտանգվում է մի քանի մարզերի էկոհամակարգը, ջրային ռեսուրսները, իսկ ցիանային ֆաբրիկան կառուցվելու է ծիրանի այգիների տարածքում:

«Գյուղացիների մի մասը դեմ է այս ֆաբրիկային, մի մասը` հանքին, մի մասը` չեզոք է, հակասական կարծիքներ կան»:

Մանրամասն` տեսանյութում

Իսկ Լեւոն Գալստյանի ներկայացմամբ` ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովն ընդունել են այնպիսի որոշումներ եւ օրենքներ, որոնք թույլ են տալիս տեղական եւ օտարերկրյա հանքարդյունաբերական ընկերություններին շահագործել հանքերը` մեզ թողնել փշրանքներն ու հեռանալ այս երկրից. «Ամուլսարի հանքը ոչ մի նորմալ երկրում չէր շահագործվի, քանի որ այն կլիներ տնտեսապես ոչ շահավետ, որովհետեւ եթե դու ունես կույտային տարլվացման հարթակ, որտեղ նատրիումի ցիանիդով կատարում ես տարլվացում, դա առաջին կարգի վտանգավոր թափոն է: Հայաստանում այդ թափոնները թափոն չեն համարվում, չեն հարկվում, միայն սա բավական է, որպեսզի շահագործվի, ընդ որում 1 տոննա հանքաքարում ընդամենը 0.8-0.9 գրամ ոսկի է: Հանքի շահագործող «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդը» 2005 թվականին բացված օֆշորային ընկերություն է եւ հատուկ Ամուլսարի նախագծի համար: Այս ամենը համաշխարհային բիրժային խաղ է, որպեսզի Ամուլսարի վրա մարդիկ գումարներ դիզեն, թե’ մեր կառավարությունը եւ թե համաշխարհային հանքարդյունաբերական մաֆիաներից»:

Պարոն Գալստյանի խոսքերով` Ամուլսարի հանքը նորմալ երկրում չէր շահագործվի, քանի որ նման դեպքերում նորմալ երկրներում 70-75% հարկ է վճարվում,իսկ մեր երկրում` 27%. «Այն շահագործվում է Արփա-Որոտան գետերի ջրահավաք ավազանում 3000 մետր բարձրության վրա, որտեղ ձեւավորվում են այդ գետերի ջրային ռեսուրսների որոշակի մասը, ընկերությունը պնդում է, որ ջրերի հետ խնդիր չի լինելու, պայթեցման ժամանակ փոշին մի 100 մետր է տարածվելու: Գնացեք ցանկացած տեղ տեսեք` փոշին քանի մետր կարող է տարածվել, Ամուլսարը ամենամոտ տարածքներից է: Այնպիսի բաներ են ասում հանրությանն ու թյուրիմացության մեջ գցում: Ես չեմ մեղադրում «Լիդիան ինթերներյշնլին» ու «Գեոթիմին», այդ մենք ենք թույլ տվել, մեզ օգտագործեն, անբարոյական կնոջ նման ամեն ինչ անել ու թույլ տալ տարբեր երկրներից գան ու ինչ ուզեն անեն: Ասում են` Արփա-Սեւան թունելի հետ բան չի լինի, Հայաստանում ոչ մի մասնագետ չի ստորագրել այդ թղթի վրա, որ բան չի լինի: Բոլոր մասնագետներն ասում են՝ ռիսկերը ոչ ոք չի կարող կառավարել»:

Լեւոն Գալստյանն ասաց, որ այնպիսի սոցիալական վիճակում են համայնքի բնակիչները, որ 100 հազար դրամ աշխատավարձն ավելի հրապուրիչ է, քան երկարատեւ վնասը. «Գնահատված էլ չէ, թե ինչ երկարաժամկետ վնաս է հասցնելու Ամուլսարի հանքը»:

Մանրամասն` տեսանյութում

Ի դեպ, այս ասուլիսին մի խումբ գնդեվազցիներ էին եկել մասնակցելու, որոնք ակումբի կողմից հրավիրված չէին: Հանքի վերաբերյալ գնդեվազցիների կարծիքը` շուտով

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031