«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն այս գիշեր Դուբայից թռչում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Երևանում հարբած ուղևորի պատճառով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ինքնաթիռում ուղևորներից մեկը սկսել է կոպիտ արտահայտություններ անել, բարձր խոսել և անհանգստացնել երեխաներին: Քանի որ ինքնաթիռում եղել են միայն բորդ-ուղեկցորդուհիներ, օգնության են հասել վեց տղամարդ ուղևորը: Նրանք հազիվ են կարողացել հանգստացնել տղամարդուն, ուղեկցորդուհիները նրան կապել են նստարանին:
Առավոտյան ժամը 05:00-ին ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ