Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամները մյուսներին հավասար պետք է մասնակցեն հանրային կյանքին»

Օգոստոս 26,2014 15:09

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում հաշմանդամ անձանց խնդիրներին, նշեց, որ ամենամեծ խնդիրը մեկն է. «Որ բոլորը հնարավորություն ունենան հավասար մասնակցել հանրային կյանքի տարբեր բնագավառներին»:

Նրա պնդմամբ՝ իրեն ավելի քիչ հետաքրքրում է, թե ինչ առողջապահական խնդիրներ ունեն հաշմանդամները , քան այն, թե այդ եղած խնդիրները որքանով են խանգարում, որպեսզի անձը լիարժեք կերպով մասնակցի հասարակական կյանքին:

«Մեծ խնդիր է պետական միջոցների հասանելիությունը: Քիչ միջոցներ չեն դրվում ոլորտի զարգացման համար, սակայն, այնուամենայնիվ, հասանելիության խնդիր կա»: Սուրեն Մաղաքյանի խոսքով՝ ավելի նպատակահարմար է, որպեսզի մարդուն մի անգամ վերականգնողական ծրագրի միջոցով աջակցություն ցուցաբերվի եւ անձը կարողանա իր ողջ կյանքի ընթացքում աշխատել եւ ետ վերադարձնել այդ գումարը պետությանը. «Օրինակ, եթե անձին անհրաժեշտ է լուծել տեղաշարժման խնդիր՝ հարմարեցված մեքենա եւ սայլակ, ու վերջ: Պետություն պետք է այս դեպքում գումարով ապահովի, օրինակ՝ նրան միանգամից տա 20 տարվա գումարը, վերադարձնի կյանքի, որպեսզի այդ մարդը աշխատելու հնարավորություն ձեռք բերի: Հետո թող դառնա հարկատու եւ այդ գումարը վերադարձնի պետությանը»:

Նրա խոսքով Հայաստանում մոտեցումը սխալ է հաշմանդամ անձանց նկատմամբ. «Հանրային կյանքի բոլոր բնագավառներում պետք է հաշմանդամը մասնակցություն ունենա՝ լինի դա կրթություն, մշակույթ, թե մեկ այլ բնագավառ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aravot.am -ի սիրելի գործընկերներ

    Ձեր թույլտվությամբ մեկ դիտարկում` վերոգրյալ հոդվածի հետ կապված
    ” Նրա պնդմամբ՝ իրեն ավելի քիչ հետաքրքրում է, թե ինչ առողջապահական խնդիրներ ունեն հաշմանդամները, քան այն, թե այդ եղած խնդիրները որքանով են խանգարում, որպեսզի անձը լիարժեք կերպով մասնակցի հասարակական կյանքին” պարբերության մեջ որոշակի թյուրըմբռնում կա: “Լիարժեք կյանք” ՀԿ նախագահի խոսքը հարկավոր էր նկատի առնել ոչ թե ընդհանրական առումով, այլ հաշմանդամության ճանաչման գործընթացի համատեքստում: Որքանով են այդ խնդիրները խոչընդոտում հաշմանդամության այս կամ այն խումբ ստանալուն, դրանով իսկ` հասարակական կյանքին լիարժեք մասնակցելուն: Ելնելով սրանից, առաջարկվում է հաշմանդամության սահմանման չափորոշիչները մշակելիս,ելակետ ընդունել միկրո և մակրո միջավայրերում հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակումների և միջավայրերի խոչընդոտների հարաբերակցությունը՝ որքանով են ստեղծված պայմաններն ապահովում տվյալ անձի` կյանքի բոլոր ոլորտներում / կրթական, առողջապահական, սոցիալական, մշակութային, ժամանցի վայրեր, բնակելի շենք շինություններ և շատ այլ վայրեր մուտք գործել/ մյուսների հետ համահավասար մասնակցության իրավունքը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031