Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պետությունը պետք է փոխի վերաբերմունքը հաշմանդամ անձանց նկատմամբ» (Տեսանյութ)

Օգոստոս 26,2014 14:46

«Լիարժեք կյանք» հ/կ-ն պատրաստել է բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունների վերաբերյալ զեկույց, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին կազմակերպության աշխատակիցները: Զեկույցը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մատուցած ծառայությունների որակին եւ հաշմանդամության ճանաչման գործընթացին:

Այսօր լրագրողների հետ զրույցում «Լիարժեք կյանք» հ/կ նախագահ Սուրեն Մաղաքյանը ներկայացրեց, որ զեկույցի հիմքում ընկած են 4 մարզերում՝ Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում անցկացված հետազոտությունները: Նրա խոսքով՝ հաշմանդամության ճանաչման գործընթացում Հայաստանում դեռեւս խնդիրները առկա են Խորհրդային Միության տարիներից:

Հ/կ նախագահը նշեց, որ նախկինում ԲՍՓ-ն իր աշխատանքներն իրականացնում էր առանց հասարակական կազմակերպությունների ուղեկցության, ինչը ավելի քիչ վերահսկելի եւ թափանցիկ էր դարձնում գործընթացը. «Լինելով հանրային ծառայություն մատուցող ոլորտ, այդտեղ նաեւ կոռուպցիոն ռիսկեր էին նկատվում: Սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անցյալ տարվա որոշմամբ հ/կ-ներին նույնպես հնարավորություն տրվեց մասնակցել մշտադիտարկման գործընթացին»:

Սուրեն Մաղաքյանի խոսքով՝ եթե նախկինում քաղաքացիների հարցումների արդյունքում ոլորտում կոռուպցիոն ռիսկերը 50 տոկոսին մոտ թիվ էին կազմում, ապա այսօր քաղաքացիների ավելի քիչ տոկոսը՝ 20 տոկոսն է բարձրաձայնում կոռուպցիայի մասին:

Պրն Մաղաքյանը նաեւ դրական առաջընթաց արձանագրեց հաշմանդամ անձանց նկատմամբ վերաբերմունքի հարցում. «Եթե նախկինում հարցվածների 35 տոկոսն էին նշում ոչ բարյացակամ վերաբերմունքի մասին, ապա հիմա ընդամենը 4 տոկոսն է նշում դրա մասին: Սա խոսում է մեր լավ աշխատանքի մասին, սակայն ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան»:

Նա ներկայացրեց,որ խնդիրներից հենց մեկը գործող չափորոշիչներն են, որոնք հիմա վերանայման փուլում են: Նրա խոսքով՝ դեռեւս հստակ մշակված չէ այն կանոնակարգը, թե ինչու նույն կարգավիճակի համար տարբեր դեպքերում տարբեր կարգի հաշմանդամություն է տրվում անձին. «Նաեւ շատ հաճախ մարդիկ դիմում են հաշմանդամության կարգ ստանալու՝ զուտ լրացուցիչ գումար ունենալու համար»:

Ոլորտում խնդիրներից մեկն էլ այն է, որ շենքերը հարմարեցված չեն հաշմանդամների տեղաշարժման համար: Ինչպես նշեց հ/կ նախագահը՝ բժշկասոցիալական փորձաքննության սենյակների մի մասը հարմարեցված չեն հաշմանդամ անձանց համար.

«Սա մտորելու տեղիք տալիս: Պետությունում պետք է փոխել վերաբերմունքը հաշմանդամ անձանց նկատմամբ, քաղաքականությունը փոխվում է, բայց ոչ վերաբերմունքը»:

«Լիարժեք կյանք» հ/կ աշխատակից Լուսինե Սարգսյանը ներկայացրեց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի վերաբերյալ զեկույցը:

Զեկույցը եւ ներկայացված առաջարկությունները մանրամասն՝  տեսանյութերում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031