«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները վաղը գործարանի մոտ ցույց են անելու:
Այդ մասին Aravot.am-ը տեղեկացավ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ամոնիակի սինթեզի արտադրամասում հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանից:
«Վաղը գործարանի մոտ ցույց ենք անելու: Արմեն Մովսիսյանի հետ դեռ չենք կապվել: Մեր տնօրենն եկել է, ուզում ենք մի հատ իրեն տեսնենք ու արդեն կտրուկ քայլերի ենք դիմելու»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հրաչիկ Մարտիրոսյանը:
Նա հայտնեց, որ իրենք աշխատավարձ դեռ չեն ստացել: «Փոխանցումները դեռ չեն արվել»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ