Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պոռոշենկոն լուծարել է Ուկրաինայի խորհրդարանը և հայտնել արտահերթ ընտրությունների օրը

Օգոստոս 26,2014 12:44

Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն լուծարել է Գերագույն Ռադան և արտահերթ ընտրությունները նշանակել 2014թ. հոկտեմբերի 26-ին, այդ մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, ես որոշեցի վաղաժամ դադարեցնել Գերագույն Ռադայի 7-րդ գումարման լիազորությունները: Նոր խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն 2014թ. հոկտեմբերի 26-ին», – հայտնել է Պոռոշենկոն՝ նշելով, որ արտահերթ ընտրությունները չեն ազատում ներկայիս պատգամավորներին պատասխանատվությունից և նրանք պետք է աշխատեն մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, – «Կարևորը, որ նրանք պետք է անեն, սեպտեմբերին Եվրոմիության ասոցացման պայմանագիրը վավերացնելն է»:

Նախագահը վստահեցրել է, որ ընտրություններն անցկացվելու են արդարության, ժողովրդավարության և թափանցիկության սկզբունքների հիման վրա և ուկրաինացիներին ակտիվ մասնակցության կոչ է արել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031