Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 26-30-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը 26-27-ին կբարձրանա 1-2 աստիճանով, անուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝
Օգոստոսի 26-30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Երևանի օգոստոսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.70C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.10C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.10C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն