Հայաստանի Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ
հարուցված քրեական գործը դատարան է մտել կիսատ։ Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ դատարանի աթոռին որպես մեղադրյալ առայժմ կանգնած է միայն մեկը։
Հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում այս գործով մյուս մեղադրյալներին։ Ինչո՞ւ նրանց գործը տարանջատվեց Օհանջանյանի գործից եւ մինչ օրս դատարան չի մտել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը, թերեւս, այն է, որ Պաշտպանության նախարարությունում դեռեւս շարունակվում են պետությանը հասցված վնասի չափի հաշվարկները։ Այսինքն՝ վնասն այնքան մեծ է, որ 2 տարի է հաշվում են, չի ավարտվում գործընթացը։
Օրերս էլ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն էլ այս օրերին աճուրդի է հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը եւ էլի մի քանի բաներ։ Հավանաբար, նրան ստիպել են փոխհատուցել պետությանը հասցրած վնասը, որից հետո նոր Փայտյանի ենթակաների գործը՝ ի դեմս ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի պետի, նյութատեխնիկական գծով տեղակալ մայորի, այդ զորամասի պահեստարանի պետ, ենթասպայի, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետի գործը կմտնի դատարան։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև