Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները կարող են հանգիստ շունչ քաշել. այլեւս իրենք չեն Հայաստանը թուլացնող չարիքի մեղավորը «Ժողովուրդ»

Օգոստոս 26,2014 11:33

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի մատնանշած արտագաղթի պատճառներին, սա կարելի է քաղաքագիտական մտքի պատմության մեջ նոր խոսք համարել։ Ընդամենը մեկ տարի առաջ Ս. Սարգսյանը մեկ այլ անհեթեթ մեկնաբանություն էր տվել, այն ժամանակ արտագաղթի համար մեղադրել էր լրատվամիջոցներին, որ գաղջ մթնոլորտ են տարածում. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է։ Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա։ …Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում։ Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, միայն սեւացնում են»,- 2013թ. մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր նա։

Հիմա, փաստորեն, լրագրողները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ դուրս են եկել «սեւ ցուցակից» ու այլեւս իրենք չեն Հայաստանը թուլացնող չարիքի մեղավորը։ Բայց այս անգամ Ս. Սարգսյանն ավելի վտանգավոր հայտարարություն է արել՝ մատնանշելով Սփյուռքն ու չավարտված պատերազմը: Սրանով Ս. Սարգսյանն անուղղակի կերպով երկրի առաջ ծառացած ամենամեծ խնդրի պատասխանատվությունը գցում է սփյուռքահայերի ու ԼՂ խնդրի վրա՝ հասարակության մեջ անուղղակի կերպով բացասական վերաբերմունք ստեղծելով նրանց նկատմամբ։ Այլ կերպ ասած, նա իր հայտարարություններով հայաստանցի-ղարաբաղցի, հայաստանցի-սփյուռքահայ նոր բաժանում է սերմանում։ Մինչդեռ, սրա փոխարեն Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ, նախ՝ լուծեր ԼՂ խնդիրն այդպես՝ վերջ դնելով չավարտված պատերազմին։ Մյուս կողմից՝ նա ճիշտ կաներ դիմեր կտրուկ փոփոխությունների, որ Հայաստանում ստեղծվեին այնպիսի պայմաններ, որ արտագաղթի փոխարեն ներգաղթ սկսվեր։ Բայց այդ քայլերի փոխարեն նա մեղքը գցում է այլոց վրա՝ որեւէ բառ չասելով իր իշխանության, վատ կառավարման, երկրում առկա կոռուպցիայի, ամենաթողության մթնոլորտի, համատարած անարդարության մասին:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031