Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակի պահանջները կատարելու որոշ քայլեր արվե՞լ են. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 26,2014 11:22

2 ամսից ավել է անցել այն օրվանից, երբ Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը 12 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեց իշխանություններին՝ խոստանալով, դրանք չկատարելու դեպքում, սեպտեմբերի վերջին հանրահավաք կազմակերպել:
Մինչ այժմ, սակայն, պահանջները կա՛մ չեն կատարվել, կա՛մ շատ չնչին քայլեր են կատարվել դրանք իրականացնելու ուղղությամբ։ Հայտնի չէ նաեւ, թե իշխանությունների կողմից պահանջները չբավարարելու դեպքում ինչ հետագա գործողություններ է իրականացնելու քառյակը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, քառյակի հանդիպումների մասնակից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ տեսնում է որոշակի քայլեր, որոնք իշխանությունները կատարում են. «Որոշ գործընթացներ կան։ Որոշ բաներ անում են, որոշ բաներ դեռ չեն արել, այնպես որ, միանշանակ գնահատական տալ չեմ կարող։ Օրինակ, հարկային քաղաքականության մեջ տեսնում եմ փոփոխություն դեպի դրականը, բայց Որոտան կասկադի ու «Նաիրիտի» հարցով դեռ ոչ մի քայլ չի եղել։ Կարծում եմ՝ 10 օրից մենք ամբողջական տեղեկատվություն կունենանք ու ավելի հստակ կարձանագրենք վիճակը։ Այս պահին քայլերը մեզ չեն բավարարում»,- ասաց Մելքումյանը։
Նրա խոսքով, որոշակի քայլեր կատարվել են գյուղատնտեսությանը վերաբերող 2 կետից մեկի դեպքում, խոսքը գյուղացիությանը տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդիաների մասին է:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031