Կիրակի օրը՝ օգոստոսի 24–ին Ուկրաինան նշում էր իր անկախության օրը:
Այդ երկիրն այժմ դժվարին օրեր է ապրում: Անկախության համար պայքարը շարունակվում է այսօր, այս պահին եւս: Այդ պայքարի բովում մարդիկ են զոհվում, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առջեւ են կանգնում: Սակայն նրանց
ընտրությունն անսասան է՝ ազատություն:
Այս լուսանկարում Չեխիայի հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան մուտքն է: Ուկրաինայի դրոշի վրա գրված «Սվոբոդա-ազատություն» բառն այսօր
լավագույնս է բնորոշում այդ երկրի ներկա պահի գլխավոր նպատակը,
անելիքները, ռազմավարությունը…
Կարդացեք նաև
Լուսանկարները եւ մակագրությունը՝ Մելանյա Բարսեղյանի
«Առավոտ» օրաթերթ
26.08.2014