Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՀՀ–ն գնահատվել է՝ Աջափնյակում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը որպես հիմք ընդունելով. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 26,2014 11:07

Երեկ, ըստ էության, սենսացիոն մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ տեղի ունեցող գործընթացից։ ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը ասել է, թե իրենք ԴԱՀԿ-ից ստացել են գրավոր պարզաբանում, թե ինչպես է գնահատվել ՄՀՀ-ն՝ այն աճուրդի հանելուց առաջ։ Ըստ Հակոբյանի, ԴԱՀԿ-ն պարզաբանել է, որ ՄՀՀ–ն գնահատվել է՝ Աջափնյակում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը որպես հիմք ընդունելով։ Այս մեթոդով, ՄՀՀ-ի գին է որոշվել 28 միլիարդ դրամ:

Անհասկանալի է, թե ինչու են ՍՀՀ-ն գնահատել Աջափնյակի բազմաբնակարան շենքերի սակագնով։ Այս հարցը հնչում է մի քանի պատճառներով, նախ՝ ՄՀՀ-ն գտնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում, Կիեւյանի հարեւանությամբ, և նրա կապը Աջափնյակի հետ այնքան էլ ակնհայտ չէ։ Էլ չենք ասում, որ ՄՀՀ-ն բազմաբնակարան շենք չէ, այլ երկրի թիվ 1 մարզահամերգային կառույցը, ճարտարապետական գլուխգործոց. «ԴԱՀԿ-ն պետք է փորձագետին առաջադրեր, որ գույքը որպես պատմամշակութային հուշարձան գնահատվեր, բայց չի արել, եւ փորձագետն էլ Համալիրի 1 քմ-ը գնահատել է Աջափնյակում բնակելի տան 1 քմ-ի արժեքով։ Ընդ որում, գնահատումը կատարել է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի մտերիմ ընկերոջ՝ հանրապետական պատգամավոր Արթուր Ստեփանյանի «Բեսթ Ռիելթի» ընկերությունը»,- ասել փաստաբանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031