Լրահոս
Օրվա լրահոսը

Սառցաջրի ֆլեշ-մոբը Հայաստանում. «Հրապարակ»

Օգոստոս 26,2014 11:05

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում մարդիկ տեսանյութեր են պատրաստում, թե ինչպես են իրենց վրա սառույցով ջուր լցնում՝ 10 դոլար նվիրաբերելով աշխարհի ամենահարուստ երկրին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին:
Սառույցով դույլի մարտահրավերը կազմակերպել է ALS ընկերությունը (կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Ակցիայի նպատակների շարքում ընկերությունը մատնանշում է իրազեկումը հիվանդության մասին եւ գումարի նվիրաբերումը կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող մարդկանց համար: Ծիծաղելի է, որ Աֆրիկայում սովից մեռնող պետությունների քաղաքացիները տեսանյութերով են ողողել համացանցը: Պատկերացնենք, եթե ամեն մարդ 10 դոլար է փոխանցում ֆոնդին, որքան գումար վերջում կհավաքվի:

Ի դեպ, եթե դուք հրաժարվում եք սառույցով լոգանք ընդունել, ապա պարտավորվում ենք վճարել 100 դոլար: Ցնցող է այն, որ այդ գումարը ծախսվելու է աշխարհի ամենաապահովված երկրի քաղաքացիների վրա, ցնցող է, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ 40 տոկոս աղքատ բնակչություն ունեցող Հայաստանում հայերը հաճույքով մասնակցում են այդ կոմերցիոն ֆլեշ-մոբին: Իհարկե, գայթակղությունը մեծ է, չէ՞ որ այդ ակցիային մասնակցել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Շակիրան, Ջենիֆեր Լոպեսը, Ռոնալդոն, Ջոն Տրավոլտան, Լեդի Գագան եւ այլ հայտնի դեմքեր:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031