Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երևանի թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում

Օգոստոս 26,2014 10:58

Փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով`սալիկապատման և ասֆալտապատման: Երևանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000 քմ : Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին և, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850 քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը, ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին:

Ավելին, շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաև ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետևաբար նույն փողոցում հնարավոր են և՛ մասնակի, և՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երևանի թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031