Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ ուսանողների ֆորումը» դատապարտում է անընդունելի մարդկանց նշանակումը

Օգոստոս 26,2014 10:28

Օրերս ՀՊՏՊ ուսխորհրդի արդեն իսկ նախկին նախագահ Սևակ Խաչատրյանը նշանակվել է նույն բուհի պրոռեկտոր: «ԱՈւՖ» ՈւՄ դեռևս դեկտեմբեր ամսին անդրադարձել էր ՀՊՏՊ ուսխորհրդի և վերջինիս նախագահի լկտի պահվածքին` Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ:

Պարզվում է, ինչպես եղել է ԵՊԼՀ նախկին ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանի դեպքում, այնպես էլ հիմա ՀՊՏՀ-ում նոր հաստիք է ավելացվել: Հասմիկ Ափյանը նշանակվեց ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական, իսկ Սևակ Խաչատրյանը՝ ուսանողության հետ աշխատանքների գծով պրոռեկտոր: Դա այն դեպքում, երբ Հ. Ափյանի նշանակումից ամիսներ առաջ, նույն Ափյանի դեմ բուհի ուսանողությունն ավելի քան 2000 ստորագրություն էր հավաքել, իսկ Սևակ Խաչատրյանը, մեղմ ասած, վատ համբավ ունի ոչ միայն ՀՊՏՀ-ում, այլ նաև ողջ ուսանողության, երիտասարդության և հասարակության շրջանում:

«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ բուհերի Ուսանողական խորհուրդների կողմից իրականացվող կուսակցական գործառույթների մասին և ոչ մի դեպքում պատկան մարմինների կողմից համարժեք արձագանք չի ստացել:

«ԱՈւՖ» ՈւՄ-ը խստիվ դատապարտում է ուսանողության կողմից անընդունելի մարդկանց նման պաշտոնների նշանակումը, ովքեր չեն կարող ներկայացնել և պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները տվյալ ուսումնական հաստատություններում: Վերջիններս առաջնորդվել և շարունակում են առաջնորդվել միայն ու միայն կուսակցական շահերով:

«ԱՈւՖ» ՈւՄ-ը ԿԳՆ-ից պահանջում է ձեռնարկել համապատասխան քայլեր, քանի որ նման անձանց պաշտոնների նշանակելը կարող է հանգեցնել վերջիններիս ամենաթողության: Այս իրավիճակը ևս մեկ անգամ հիմնավորում է կրթական ոլորտում համակարգային արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Այս ապականվա ու բարոյազուրկ իշխանությունից ինչ եք սպասում…
    Քանի ասեք` այնքան գրգռվելու և նոր լկտիություններ են մատուցելու….
    Ելքը դրանց վտարումն է ասպարեզից….!!!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031