Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթից ավելի ահագին. «Ժամանակ»

Օգոստոս 26,2014 10:21

Վերցրեք վիճակագրական տվյալներն ու տեսեք, որ արտագաղթի տեմպերը նվազում են` Ծաղկաձորում ասել է Սերժ Սարգսյանը իրեն հարցեր ուղղող մի քանի լրագրողների, չհամաձայնելով, որ արտագաղթը ահագնացող տեմպեր ունի: Հայաստանի իշխանությունը վաղուց է անցել փիլիսոփայության, որ մի բանի մասին չխոսելու դեպքում, հնարավոր կլինի խուսափել այդ բանից: Տիգրան Սարգսյանն, օրինակ, ասում էր, որ եթե ճգնաժամից չխոսենք, ապա այն կշրջանցի մեզ: Ճգնաժամը ոչ թե շրջանցեց, այլ տրորեց մեզ: Հիմա էլ Սերժ Սարգսյանն է հայտարարում, որ արտագաղթի տեմպը ահագնացող չէ, այլ հակառակը՝ նվազում է, տարեցտարի ավելի քիչ են հեռանում:

Սերժ Սարգսյանին երևի թվում էր, որ անհանգստանալ պետք կլիներ այն ժամանակ, երբ Հայաստանում ընդհանրապես մարդ չմնար, և հեռանար վերջին 10, 20 կամ 200 հազարը: Նրան թվում է, որ այդ ժամանակ միայն արժեր անհանգստանալ և արտագաղթի տեմպը ահագնացող համարել: Սա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կա՛մ կրկին առաջնորդվում է «սատանայի ականջը խուլ», կա՛մ սնոտիապաշտական, կա՛մ պարզապես խնդիրների նենգափոխման տարբերակով, կամ էլ` նրա մոտ առկա են արտագաղթի խնդրի վերաբերյալ պատկերացումների ադեկվատության լրջագույն խնդիրներ:

Հայաստանում արտագաղթը վաղուց արդեն պետք չէ չափել թվաբանական մեծություններով, վիճակագրական ցուցանիշներով: Որովհետև արտագաղթը վաղուց արդեն անցել է այն սահմանը, երբ թվաբանությունը պետք է ազդանշան լիներ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար: 2008 թվականի Մարտի 1-ից, ու նաև 2009 թվականի տնտեսական 14 տոկոս անկումից հետո Հայաստանն ապրել է արտագաղթի երկրորդ խոշոր ալիքը, հեռացել են տասնյակ հազարավոր մարդիկ: Եթե սրան գումարվում է մինչ այդ եղած արտագաղթը, ապա ստանում ենք մի պատկեր, որը ստիպում է թվաբանությունը դնել մի կողմ:

 Արամ Ամատունի

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Արտագաղթի տեմպերը կպակասեն,քանի որ գնացողները հատկապես երիտասարդները գնացել են,մնացել են քիչ թե շատ գոյություն քարշ տվողները,անճարները և մեկ էլ բոլոր պաշտոնյանները /էական չէ խելացի թե՞…../;Վերջիններս էլ հենց պաշտոն չունենան՝ կգնան:Իսկ թե ինչ է լինելու սրա վերջը իհարկե կարելի է միայն եզրակացնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031