Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Ս. Սարգսյանի հայտարարությունը քաղաքական է․ Մ. Կոլերով. «Առաջին լրատվական»

Օգոստոս 26,2014 10:04

«Բազե 2014» հավաքի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, համաձայնել է այն կարծիքին, որ երևի թե ոչ բոլորն են ուրախ մեզ այնտեղ տեսնելու․ «Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միությանն անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար»:

«Առաջին լրատվականը» ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովից հետաքրքրվեց հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին և ԵՏՄ-ին չլինի՝ հաշվի առնելով անդամ երկրների ոչ բարյացակամ վերաբերմունքը: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Կոլերովն ասաց․ «Իհարկե, այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը շարունակում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, և դրանք չեն դադարում, Հայաստանն ունի տնտեսական պատճառներ մեկ անգամ ևս մտածելու Մաքսային միությանն անդամագրվելու հարցի վերաբերյալ»:

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031