Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն և Եվրոխորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեը հեռախոսազրույցով քննարկել են Ուկրաինայի իրավիճակը օգոստոսի 25-ին Մինսկում կայանալիք Մաքսային միության երկրների ղեկավարների, Եվրամիության և Ուկրաինայի միջև հանդիպումից առաջ, փոխանցում է «ԻՌԱՏ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Պոռոշենկոն խիստ մտահոգություն է հայտնել երկրորդ անգամ հումանիտար շարասյան օգնություն ուղարկելու Ռուսաստանի մտադրությունների շուրջ: Նա Ռոմպեին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Եվրոպայի կենտրոնում պատերազմը դադարեցնելու համար:
Նախագահները համաձայնության են եկել օգոստոսի 30-ին հանդիպել Բրյուսելում՝ իրավիճակի մանրամասնորեն քննարկելու և խոսելու Եվրոխորհրդի դիրքորոշման շուրջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Իհարկե,հումանիտար օգնությունները Ուկրաինաի ծրագրերի մեջ չի մտնում,որովհետև ջուր,սննդամթերքներ ստացած բնակիչները կենդանի կմնան,չեն լքի իրենց հայրենիքը….: