Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ Սերժ Սարգսյանին կողքից խաբում են, կամ խոսելու բան չունի». լրագրող

Օգոստոս 25,2014 21:15

2 օր առաջ Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  կազմակերպած «Բազե-2014» հավաքի փակման արարողությանը մասնակցելիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով արտագաղթի մասին, ասել էր. «Դուք սուրճի բաժա՞կ եք նայում, մենք ունենք վիճվարչություն, որը հստակորեն բոլոր թվերը տալիս է: Ո՞վ է ասում, որ արտագաղթի տեմպերը ահագնանում են»: Նա նաև նշել էր, որ իննսունականներին ավելի մեծ էր արտագաղթը ու հորդորել էր ծանոթներից ու բարեկամներից հետաքրքրվել:

Aravot.am-ը լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանից հետաքրքրվեց, թե իր դիտարկմամբ արտագաղթը 90-ականներին իրոք ավելի մեծ էր, քան հիմա՞: «90-ական թվականների հետ համեմատության համար ինձ հարկավոր է թվային տվյալները նայել, ես թվերով չեմ կարող խոսել, բայց դա բոլորովին ուրիշ ժամանակ էր, հիմա լրիվ ուրիշ է: Ես այդ տարիներին Լոռիում եմ ապրել ու հիշում եմ, որ Վրաստանից Հայաստան եկող գնացքը կանգնեցնում էին, բեռնավորված հացահատիկը  բաց չէի թողնում, նույն Բաթումիում նավը կանգնեցնում էին, ցորենը հոտում էր ու էնքան բաց չէին թողնում, մինչև որ մեր նախարարն ու նախարարի տեղակալը դիպլոմատներով կաշառք էին հասցնում, որ բերեին…Ես դրան ականատես եմ եղել, պարզապես ապշում եմ, թե ինչ համեմատելու բան է, ամոթ է էլի նման համեմատությունը. էն ժամանակ շաբաթը մեկ գազը տրաքացնում էին, լույս չունեինք, բայց գոնե հույս ունեինք, կրակոցներ էինք լսում, հազարավոր մարդկանց գերեզմաններ էինք տանում, հողը դնում, բայց մտածում էինք` վերջին հանգուցյալն է, հույսը չէր մեռել…

Իսկ էսօր, իհարկե, հացի խնդիր չկա, պատերազմ չկա, պայմաններն անհամեմատ լավ են, միլիարդատերեր էլ կան, իհարկե մի քանիսը, բայց մեռած է հույսը: Ես շատ հեռու չեմ գնա, ընդամենը օրինակ կբերեմ մեր բակից, միայն հունիս ամսին 7 հոգի ընդմիշտ հեռացան, մեկը 3 հոգանոց ընտանիք է, հայրը շուտ էր գնացել, տարավ ընտանիքի մյուս անդամներին, մյուս ընտանիքի հայրն ու մայրն էլ բարձրագույն կրթությամբ մարդիկ էին, երկու աղջիկներն էլ գեղեցկուհիներ, մեկը դպրոցը նոր էր ավարտել, մյուսը` շուտով ավարտելու էր: Չքնաղ ընտանիքներ են հեռանում, ես այս մարդկանց ամեն օր տեսել եմ, բարևել եմ, հետները խոսել, նրանց պակասությունը մենք զգում ենք…

Ես չեմ հասկանում` ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը էսպես խոսում. կամ նրան կողքից խաբում են, կամ էլ խոսելու թեմա չունի, բայց էս դեպքում նրան խորհուրդ կտայի հայտնի գովազդի բառերը հիշեր. «Ավելի լավ է ծամել, քան խոսել»: Հարցնելն ամոթ չլինի, հարգելի նախագահ, դուք վիճակագրական ծառայություն ունե՞ք: Ես հիշում եմ, երբ առաջին անգամ մեր լսարան մտավ տնտեսագետ-դասախոսներից մեկն ու ասաց` վիճակագրությունը քաղաքական գիտություն է, այդպես է ամբողջ աշխարհում, ու համոզվելու համար դասախոսը խորհուրդ տվեց գնալ գերեզմաններ  ու մահացածների իրական տարիքը համեմատել վիճակագրությամբ ներկայացվողի հետ, այսինքն՝ որոշել իրականությունը, թե որն է մարդու կյանքի միջին տևողությունը: Վիճակագրությունը հիմա առավել ևս քաղաքական գիտություն է դարձել, Էդպես արհամարհական խոսել չի կարելի, իրականությունն ահավոր է, ինչքան էլ որ քեզ դրդես լավատեսության:

Ես նախագահին խորհուրդ կտամ իրիկվա ժամերին շրջել Գյումրիում կամ Ալավերդիում ու տեսնել` քանի լույս է վառվում, սրանից լավ վիճակագրությո՞ւն: Ցավն էն է, որ պաշտոնական վիճակագրությամբ անգամ բնակիչների թիվը տարին տարու վրա պակասում են, կան մարդիկ, որոնք ոչ մի վիճակագրության չեն ենթարկվում, օրինակ` մեքենայով հեռացողները: Սահմանամերձ գյուղերը դատարկվում են, առաջին դասարանցիների չկան, օրումեջ բարձրաձայնում ենք, բանի տեղ դնող չկա, ինչպե՞ս եք ասում` ամեն ինչ լավ է… Գիտեք, ես վաղուց արդեն իշխանություն բառը չեմ օգտագործում, չեմ ասում` մեր իշխանությունը, ասում եմ մեր իշխանավորները, մենք վաղուց իշխանություն չունենք, ունենք միայն իշխանավորներ», ասաց Համլետ Մոսինյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Норайр says:

    А какая разница? Если С. Саргсяна обманывают, значит он никчёмный управленец. Позволяет, чтобы его обманывали. Если ему нечего сказать, значит что он политический банкрот. Хрен редьки не слаще. Что нет “надежды”? Да. Называется закрыты социальные лифты. Страна может жить бедно, но социальные лифты должны действовать. У ЛЮБОГО человека должен быть шанс “подниматься” Иначе крах неизбежен. Для любой страны. Для любого народа. Обвинять С. Саргсяна одного в “закрытие” социальных лифтов, не корректно. Он виноват тем, что ничего не меняет. Он не работает. Социальные лифты закрывались еще при Л. Тер-Петросяне. Почему? Структура власти такова. Структура власти Армении. Клановое управление страны, исключает существование социальных лифтов. Исключает “пробивание” посторонних.

  2. Норайр says:

    С. Саргсян еще сравнил бы ситуацию с 1915-1918-ими годами.

  3. Ceyran says:

    Դե,հիմա ինձ բացատրեք,արտագաղթին ինչն? է նպաստում՝ասել որ այն նվազում է?,թե ավելանում:

  4. Sasun says:

    ՄԱՐԴԻԿ ՀԻՄԱՐ ՉԵՆ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031