Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների՝ ռուսաստանցիների 24 տոկոսը Լեռնային Ղարաբաղը համարում է անկախ պետություն:
Հարցվածների 11 տոկոսը համարում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքն է, 9 տոկոսը՝ որ այն մաս է կազմում Ադրբեջանին: Իսկ ղարաբաղյանի խնդրի խաղաղ կարգավորում հնարավոր է համարում հարցված ռուսաստանցիների 56 տոկոսը:
Հարցումը ցույց է տալիս, որ ռուսաստանցիները քիչ բան գիտեն Ղարաբաղի ու ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանց մեծ մասը, այդուհանդերձ, հուսով է, որ այն հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 16-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության 12 մարզերում, հարցմամբ ընդգրկվել է 1600 մարդ:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում