Սեպտեմբերի 1-ից Վրաստանի` Հայաստանի հանրապետության հետ վիզային ռեժիմ մտցնելու փաստը անհանգստություն է առաջացրել հատկապես այն հայ քաղաքացիների շրջանակում, որոնք գրեթե ամեն տարի հանգստանում են Վրաստանի ծովափնյա քաղաքներում:
Aravot.am-ի հետ զրույցում արևելագետ Արտակ Ավետիսյանն, անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Մաքսային նոր ռեժիմը, ընթացակարգը, որը Վրաստանի հանրապետությունը մտցնելու է սեպտեմբերի 1-ից, տարբեր երկրների նկատմամբ գոտիավորված քաղաքականություն է կիրառվելու, այսինքն, ըստ իրենց հայտարարության: Հայաստանը էն երկրների թվում է, որը ամենաբարենպաստ վիզային ռեժիմն է ունենալու մուտքի, այսինքն` Հայաստանի հանրապետության ցանկացած քաղաքացի մինչև 90 օր ժամկետում կարող է գնալ շրջագայության կամ բարեկամներին տեսնելու նպատակով այցելել էդ տարածքը, աշխատանքի և այլ բաների համար ստանալ թույլտվություն:
Եթե նայենք հենց էս պահին ՌԴ-ի հետ, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, ունենք արդեն էդ կարգի վիզային ռեժիմ,նույնիսկ կարելի է ասել վրացական սեպտեմբերմեկյան տարբերակը տասնապատիկ անգամ մեղմ է, առանց որևէ արգելքի:
Նոր տարբերակը երևի Եվրամիության հերթական պահանջներից է, որը Վրաստանի Եվրամիություն մտնելու ճանապարհին վիզային էդ խնդիրների կարգավորման հարցերից մեկն է Եվրոպայի կողմից բարձրացված, բնական է Վրաստանը էս տարբերակով ունի մանևրելու էս հանգամանքը գործիք դարձնելու, շահարկելու հնարավորություն:
Կարդացեք նաև
Սկզբնական տպավորությունը, նախագիծը, դրույթները, որոնք էս պահին սահմանել են վրացիները, չեմ կարծում, որ Հայաստանի հանրապետության սովորական քաղաքացու համար սարսափելի ինչ-որ խնդիր կա. հայերի այն հիմնական մասսան, որոնք գնում են Վրաստանում հանգստանալու ոչ ավել, քան առավելագույնը երկու շաբաթ է անհրաժեշտ, էդ շերտի վրա չի ազդում: Եթե բիզենսմենների մասին է խոսքը, Սահակաշվիլու ժամանակ հայ բիզնեսմենները գնացին Վրաստան, ստացան Վրաստանի քաղաքացիություն, բիզնես դրեցին, էս մարդիկ էլ մեծ մասամբ երկքաղաքացիներ են կամ իրենց բիզնեսը գրանցել են ինչ-որ մեկի անունով` իրենց ընտանիքի կամ ընկերների, որոնք էդ ժամանակ Վրաստանի քաղաքացիություն են ստացել: Այսինքն` նրանց վրա բնականաբար չի տարածվում վիզային ռեժիմ: Չեմ կարող հիշել որևէ դեպք կամ հանգամանք, որը կարող է ազդել Հայաստանի հանրապետության քաղաքացու վրա, որը 90 օրվանից ավել խնդիր ունենա էդ երկրի տարածքում գտնվելու»:
Ըստ արևելագետի, շատ ավելի տխուր պատկեր կսպասվի մեզ, եթե Վրաստանը մտնի Եվրամիություն, շենգենյան վիզան կտարածվի ՀՀ քաղաքացիներ վրա: Թեև արևելագետը միաժամանակ նկատում է. «Բայց ես չեմ կարծում, որ վրացիները էնքան հիմա գտնվեն, որ հրաժարվեն տարեկան կես միլիոն հայ զբոսաշրջիկից»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ